ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Կրթության խնդիրը բռնությունը մերժելու հանրային վարքականոնի ձևավորումն է ». Ժաննա Անդրեասյան

Նոյեմբերի 15, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Դարձնելով սեռական բռնության հիմնախնդիրն օրակարգային Հայաստանի Հանրապետությունում» խորագիրը կրող համաժողովին:

Միջոցառմանը ներկա են եղել և բացման խոսքով հանդես են եկել նաև Եվրոպական միության պատվիրակության քաղաքական և մարդու իրավունքների պատասխանատու Մարիա Պապամիխայիլը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, ներկայացուցիչներ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության նախարարություններից, ինչպես նաև միջազգային կազմակերպություններից և դեսպանատներից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը, ողջունելով ներկաներին, ընդգծել է թեմայի քննարկման կարևորությունը՝ նշելով, որ այստեղ օրենսդրական կարգավորումները կարևոր են և կարող են շատ բան փոխել, բայց ոչ պակաս կարևոր են հանրային ընկալումները, և այս առումով կրթությունը դառնում է առանցքային գործոն:

«Կրթական համակարգի միջոցով է, որ մենք կարող ենք նպաստել հանրային վարքականոնի փոփոխությանն ու կարծրատիպային և թյուր պատկերացումների վերացմանը,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը և շարունակել,- կրթության համակարգի առաջնային խնդիրը բռնության մերժելու հանրային վարքականոնի ձևավորումն է: Կրթությունը մեր հասարակության ամենամեծ համակարգերից մեկն է, հետևաբար, կրթության ոլորտում մեր զգայունության աստիճանը կարող է դառնալ բռնության կանխարգելման ամենակարևոր գործիքներից մեկը: Ամեն օր դպրոց են հաճախում ավելի քան 400 հազար երեխաներ: Եթե մենք կարողանանք բավականաչափ զգայուն լինել ուսումնական հաստատություններում, ապա կկարողանանք նաև ճիշտ ժամանակին ամրագրել և հասկանալ՝ որտեղ ունենք խնդիր: Պետք է ահազանգել այդ մասին, որպեսզի բոլոր այն կառույցներն ու գերատեսչությունները, որոնք ունեն անհրաժեշտ ռեսուրս ու կարողություն, կարողանան ժամանակին միջամտել և արձագանքել: Սա կարող է շատ էական գործոն լինել բռնության դեմ պայքարի մեր ընդհանուր ջանքերն ավելի արդյունավետ դարձնելու առումով: Պետք է նախ հասկանանք, թե ինչպիսին է բռնության հանդեպ ընկալունակությունը մեր հասարակության ներսում: Չենք կարող էական տարբերություն ակնկալել, բայց կարող ենք ակնկալել հետևողական քաղաքականություն և էական ջանք»:

Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է հանրակրթության պետական չափորոշչի բովանդակային բարեփոխումները, որտեղ դրված է խնդիր՝ վերանայել և խուսափել կարծրատիպային մոտեցումների ու ընկալումների հաճախ անտեսանելի պրակտիկաներից:

Ժ. Անդրեասյանի խոսքով՝ շարունակական աշխատանք և ջանքեր են պետք, որպեսզի կրթական ոլորտի աշխատակիցների մոտ ևս ձևավորվի խնդրին ճիշտ արձագանքելու անհրաժեշտ կարողությունը:

«Այդ աշխատանքը պետք է անենք միասին և հասկանանք, որ այստեղ յուրաքանչյուրիս սխալը դառնում է բոլորիս սխալը: Կարիք ունենք ոչ թե մեղավորներ փնտրելու, այլ իրավիճակներին լուծում տալու: Այս առումով կարևոր է դպրոցներում հոգեբանի պարտադիր հաստիքի ներմուծումը: Պետք է կարողանանք միասին հասկանալ, թե ինչպես կարող է այս ռեսուրսն օգտագործվել առավել արդյունավետ, որպեսզի ուսումնական հաստատություններում կարողանանք ժամանակին, ճիշտ և գրագետ արձագանքել բոլոր դեպքերին, որոնք հետագայում տեղափոխվում են հանրային լայն ասպարեզ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի ընդգծմամբ՝ արձագանքման ամենալավ համակարգերն ունենալու դեպքում անգամ բռնության մի զգալի հատված մնալու է անտեսանելի և չի բարձրաձայնվելու: Համակարգերը պետք է դառնան այնպիսին, որ բռնության մասին բարձրաձայնումը չթիրախավորվի, ինչը հաճախ տեղի է ունենում: Այս համատեքստում, նա կարևորել է նաև մեդիայի և հանրային խոսույթի դերը:

Համաժողովի ընթացքում ներկայացվել են նաև Հայաստանի Հանրապետությունում սեռական բռնության հիմնախնդիրները, առանձին պանելային քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտային խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)