ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գիտա-մեթոդական օգտակար սեմինար

Նոյեմբերի 16, 2022
Դպրոցական անցուդարձ

2022թ. հոկտեմբերի 27-29-ը Ծաղկաձորի Գրողների տանը անցկացվեց «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցիչների գիտա-մեթոդական սեմինար:

Խորհրդանշական էր անցկացման վայրը, քանի որ այստեղ եղել են մեծ դասականներ Ե. Չարենցն ու Վ.Գրոսմանը, Վ. Սարոյանն ու Չ. Այթմատովը, Հ. Մաթևոսյանն ու Պ. Կոելյոն, Ա. Բիտովն ու Ս. Կապուտիկյանը…

Սեմինարին մասնակցում էր շուրջ 155 ուսուցիչ Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից ու Վրաստանից:

Սեմինարին մասնակցելու բախտ վիճակվեց նաև ինձ:

Գիտա-մեթոդական հանդիպումն անցկացնում էին Ա.Տիմակովան (ք. Պենզայի պետական համալսարանի դոցենտ, ԲԳԹ), Լ. Զաբրոդինան (ԲԳԹ, Մոսկվայի N:625 դպրոցի բարձրակարգ ուսուցիչ), Ա. Ժուկովան (ԲԳԹ, մանկավարժների համառուսաստանյան մրցույթի հաղթող ք. Սանկտ-Պետերբուրգ), Տ. Դոլգանովան (բարձր դասի ուսուցիչ, ռ. լեզվի և գրականության ուսուցիչ ք. Պենզայի N:6 գիմնազիա), Ս. Կոզինեցը (ԲԳԹ, հումանիտար կրթության պրոֆեսոր ք. Սարատով), Դ. Ն. Ժատկինը (ԲԳԹ, պրոֆեսոր, կրթության և զարգացման միջազգային ինստիտուտի տնօրեն):

Սեմինարի նպատակներն էին՝ դասավանդման ժամանակակից մեթոդների, հնարների կիրառում, վարպետաց դասերի անցկացում, փորձի փոխանակում:

Միջազգային կրթության և զարգացման կենտրոնի ղեկավար ԲԳԹ, պրոֆեսոր Դ. Ն. Ժատկինը նշեց, որ սեմինարը միավորեց տարբեր սերունդների ուսուցիչների, քանի որ ռուսաց լեզուն միավորել և միավորում է տարբեր ազգերի:

Ազդեցիկ էր նաև Ա. Պուշկինի անվան մրցանակի դափնեկիր ռուսաց լեզվի ուսուցչուհի Գ. Գևորգյանի խոսքը:

Օգտակար սեմինարը երկար կմնա մեր հիշողություններում:

Սեմինարի ավարտին Դ. Ն. Ժատկինը բոլոր մասնակիցներին հանդիսավոր հանձնեց հավաստագրեր:

«Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչուհի Ն. Ենգիբարյան