ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍԿ սաների նոր նվաճումները

Նոյեմբերի 17, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍԿ ՊՈԱԿ-ի սաները 2022 թվականի փետրվարի 11-ին մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցությամբ կազմակերպած Չեխիայի Հանրապետության Լիդիցեի կերպարվեստի 50-րդ միջազգային մանկապատանեկան ստեղծագործական` «Թանգարան» խորագրով մրցույթին:

Կենտրոնի` կավագործության, կարպետագործության, կվիլինգի, բատիկայի, գեղանկարչության, հագուստի մոդելավորման, արծաթագործության, թաղիքագործության խմբակները ներկայացրել են խմբային և անհատական` 35 աշխատանք: Սաներն արժանացել են շնորհակալագրերի:

ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության փոխդեսպան՝ Սաբինա Նովակովան, դեսպանության ներկայացուցիչ՝ Մարիա Զալյանն այսօր այցելեցին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն: Փոխդեսպան` Սաբինա Նովակովան անձամբ մրցույթի մասնակից սաներին հանձնեց նվերներն ու շնորհակալագրերը: Հյուրերն այնուհետև շրջեցին կենտրոնում, ծանոթացան հաստատության մշակութային կյանքին, սաների ձեռքի աշխատանքներին, որոնք ներկայացված են ցուցասրահներում: Վերջիններս իրենց տպավորություններով կիսվեցին, հիացմունք հայտնելով շնորհալի սաների տաղանդի և կենտրոնի բազմաբովանդակ ծրագրերի մասին: Փոխդեսպանը կենտրոնի սաներին հորդորեց նաև հաջորդ տարի ևս մասնակցել Լիդիցեի կերպարվեստի հայտարարվող միջազգային մրցույթին:

«Շատ ուրախ ենք և հաճելի է, որ «Ընտանիք»-ն ամեն տարի մասնակցում է այս մրցույթին, շատ լավ արդյունքներ եք տալիս, միշտ հաղթողներ ունեք, այս տարի երկու անհատական հաղթողներ ունեցանք՝ Անահիտ Գևորգյանի և Լիլյա Հովսեփյանի հետաքրքիր աշխատանքներն են, սրտանց շնորհավորում ենք աղջիկներին իրենց գեղեցիկ գործերի համար, երեք խմբային աշխատանք ևս լավագույնն են եղել, որտեղ սաները մեծ ջանքեր են գործադրել, ստանալու չկրկնվող աշխատանքներ: Նշեմ, որ Լիդիցեում ցուցահանդեսը բացված է, ու ձեր աշխատանքներն այնտեղ ցուցադրվում են: Հորդորում ենք ձեզ, որ հաջորդ տարիներին ևս մասնակցեք, վստահ եմ դարձյալ հաղթողներ կունենաք ու մեր համագործակցությունը կշարունակվի»,-ասել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության փոխդեսպան` Սաբինա Նովակովան:

«Քայլ- քայլ մեր համագործակցությունն ավելի է խորանալու, և մենք հակված ենք ցանկացած ծրագրեր իրականացնել, որպեսզի զարգացնենք մեր համագործակցությունը:Առաջարկում եմ Ձեզ, որ Չեխիայի նմանատիպ հաստատություններից, եթե կլինեն մանկավարժներ, սաներ, սիրով հրավիրվում ենք Գյումրի և՛ փորձի փոխանակման, և՛ ծանոթացման, դա կլինի ուղիղ կապ, միջմշակութային երկխոսություն: Մեր դռները բաց են բոլորի առաջ»,-ասել է «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի տնօրեն՝ Արթուր Մինասյանը:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)