ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Իմ իրավունքները և պարտականությունները» խորագրով դաս-միջոցառում

Նոյեմբերի 17, 2022
Դպրոցական անցուդարձ

Եղվարդի N 3 հիմնական դպրոցի երկրորդ «Դ» դասարանում դաս֊միջոցառում էր, որ կրում էր «Իմ իրավունքները և պարտականությունները» խորագիրը ( դասվար` Ա. Վելիխանյան)։

«Կատարած բարի գործերը մարդկանց հիշողության մեջ վառ պահելու լավագույն տարբերակը դրանք կրկնել է»․ ԲԵԿՈՆ

Դասարանում տոն էր. նրանց այցի էր եկել Բարին և ուզում էր հասկանալ` արդյո՞ք նրանք գիտեն իր մասին։

Երեխաները ներկայացրեցին իրենց մտքերը, պատկերացումները բարության մասին, միասին կազմեցին «Ես կարող եմ պաստառը», իսկ հետո Կենաց ծառի շուրջ երգեցին «Բարության ծառ» երգը։

Պարզ էր մի բան. ամեն ինչ սկսվում է բարությունից, և երբեք չպետք է ափսոսալ, որ բարի գործ ես կատարել։

Կարելի է և պետք է մոռանալ վիրավորանքը, բայց ոչ երբեք բարությունը։

Ուսուցչի օգնությամբ երեխաները ծանոթացան իրենց իրավունքներին և պարտականություններին և եկան այն եզրահանգման, որ եթե յուրաքանչյուրը գիտակցի իր պարտականությունները, երբեք չի խախտի դիմացինի իրավունքները, և աշխարհում կտիրի հանդուրժողականությունն ու բարին։

Բարությունը այնպիսի լեզու է, որ խուլերը կարող են լսել, իսկ` կույրերը տեսնել։