ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ոսկեհեր աշուն

Նոյեմբերի 18, 2022
Դպրոցական անցուդարձ

Աշուն է, ոսկեհեր աշուն՝ զարմանահրաշ ու հեքիաթային գույներով, անուշահամ մրգերով:

Բնության գողտրիկ խաղ՝ ոսկեդեղին տերևների մեղմօրոր պարով, տերևներ, որոնք ամենաշքեղ հագուստները հագած, կարծես պարահանդեսի են պատրաստվում ու սպասում քամու երգին, որ սկսեն իրենց նազանի պարը:

Սկսվում է սերևաթափ…

Այս տեսարանն էր ներկայացված Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի IIԲ դասարանում (դասվար՝ Մարինե Խաչատրյան): Դասավանդման ժամանակակից մեթոդներով և խմբային աշխատանքով հագեցած էր դասը:

Աշակերտները կարողացան ներկայացնել աշունն իր գունեղ ներկապնակով:

Դասը հագեցած էր դիտողական պարագաներով և աշնանային տեսարաններով:

Տարրական կրթության մ/մ նախագահ Հ. Առաքելյան