Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Վարդանանց տոնն այս տարի նշել է փետրվարի 23-ին՝ Բուն Բարեկենդանի նախորդ հինգշաբթի օրը:
Հրազդանի Վ. Սարոյանի անվան հ.11 հիմնական դպրոցի 9-րդ «Ա», 9-րդ«Բ», 7-րդ «Ա» դասարանների աշակերտները հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Լիլիթ Թումոյանի և դպրոցի զինղեկ Վրեժ Գալստյանի ուղեկցությամբ մասնակցել են Վանատուրի Սբ. Աստվածածին եկեղեցում Վարդանանց տոնին նվիրված ժամերգությանը:
Ժամերգությունից հետո տեր Համազասպը ժամերգությանը մասնակից աշակերտներին նվիրել է խաչեր: