ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«ՏՀՏ֊ի կիրառությունը դասապրոցեսում» թեմայով դասընթաց ուսուցիչների համար

Նոյեմբերի 21, 2022
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 18֊ին Եղվարդի N 3 հիմնական դպրոցի ընթերցասրահում տեղի ունեցավ «ՏՀՏ֊ի կիրառությունը դասապրոցեսում» թեմայով դասընթաց ուսուցիչների համար։

Դասընթացը կայացավ ԱՄՆ դեսպանատան և PH International կազմակերպության կողմից իրականացված «Անգլերենի դասընթացներ հայաստանցի ուսուցիչների համար» ծրագրի շրջանակներում, որին մասնակցում է մեր դպրոցի անգլերենի ուսուցչուհի Է. Վասիլյանը։ Ծրագրի նպատակն է օգնել ուսուցիչներին դասապրոցեսը ավելի գրավիչ և արդյունավետ դարձնել սովորողների համար։ Ուսուցիչները մեծ ոգևորություն և հետաքրքրություն ցուցաբերեցին ներկայացված ՏՀՏ գործիքների նկատմամբ։ Դասընթացին ներկա էին նաև PHI կազմակերպության ծրագրի ղեկավար Նունե Ամիրյանը, մենթորներ Ն. Սահակյանը և Լ. Թումասյանը։

Շնորհակալություն բոլորին և, իհարկե, Եղվարդի N 3 հիմնական դպրոցի տնօրեն Լ. Աղայանին այս դասընթացի իրականացմանը աջակցելու համար։