ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ջավախքում իրականացվել է «Աշնան մեղեդի․ պոեզիայի երեկո» խորագրով միջոցառումը՝ նվիրված Վահան Տերյանին

Նոյեմբերի 21, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային աջակցությամբ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) Նինոծմինդա քաղաքում իրականացրել է «Աշնան մեղեդի պոեզիայի երեկո» խորագրով միջոցառումը՝ նվիրված ականավոր բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանին։

Երեկոյի ընթացքում հայերեն և վրացերեն հնչել են տերյանական պոեզիա, երգ ու երաժշտություն՝ գրված բանաստեղծի ստեղծագործությունների հիման վրա։ Կատարումներով հանդես են եկել երգիչներ Մավր Մկրտչյանը և Վահագ Ռաշը։ Անդրադարձ է եղել նաև Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնման ընթացքին։

ՋԱՀ-ի տնօրեն Սամվել Մկոյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանն աջակցության և գործընկերներին՝ համագործակցության համար։ Նրա գնահատմամբ՝ մշակութային նմանատիպ միջոցառումները հայ-վրացական բարեկամական դարավոր կապերն ընդգծելու և ավելի սերտացնելու նպատակ ունեն։

«Օրն այսօր Տերյանի մասին է, և մենք հավաքվել ենք լսելու և ասմունքելու սիրելի բանաստեղծին։ Էլ ինչ աշուն՝ առանց Տերյան,- ասել է Սամվել Մկոյանը և հավելել,- այս տարածաշրջանում մշակութային իրադարձությունները հաճախադեպ չեն, և սա հնարավորություն է մարդկանց համար՝ ուղղակի վայելելու միջոցառումը՝ ևս մեկ անգամ արժևորելով Տերյան բանաստեղծին և գործչին»։

Միջոցառմանը ներկա են եղել Շիրակի մարզկենտրոն Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանը, հյուրեր Վրաստանից և Վահան Տերյանի արվեստի երկրպագուներ։

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը խորհրդանշական է համարել Չարենցի տուն-թանգարանի մասնակցությունը Տերյանին նվիրված միջոցառմանը․ «Սա հրաշալի առիթ է՝ ևս մեկ անգամ ներկայացնելու և գնահատելու Տերյանի գործունեությունը։ Չարենցյան ներկայությունն այս միջոցառմանը խորհրդանշական է, քանի որ Տերյանը, ինչպես գիտենք, եղել է Չարենցի գրական նախահայրը։ Մենք այստեղից կգնանք՝ մեզ հետ տանելով տերյանական շունչը, որ տիրում էր այս միջավայրում»։

Մեծ հայերի փոքր հայրենիքում՝ Ջավախքում, նմանատիպ միջոցառումների անցկացումը դրական է գնահատել նաև մյուս մեծ ջավախքցի գրողի՝ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանը:

Հյուրերը միջոցառման շրջանակում այցելել են Կարծախ՝ Ջիվանու տուն-թանգարան, Փարվանա լիճ՝ հիանալու բանաստեղծական բնապատկերով։ Շրջել են նաև Գանձա գյուղում 2021 թվականին հիմնանորոգված և վերաբացված Վահան Տերյանի ցուցասրահում, եղել թանգարանի հուշային հատվածում, ծանոթացել բանաստեղծի հայրական տան կենսագրությանը, նրա մանկության հուշերին։ Նշենք, որ այժմ մեկնարկային փուլում են թանգարանի հուշային հատվածի վերականգնման աշխատանքները։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)