ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ

Նոյեմբերի 21, 2022
Մշակութային լուրեր

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը:

Մրցույթն իրականացվում է «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ և միտված է միավորելու տաղանդավոր կոմպոզիտորներին աշխարհի բոլոր ծայրերից` ստեղծելով յուրահատուկ հարթակ, որտեղ կմիաձուլվեն երաժշտությունն ու գրականությունը:

Մրցույթի նպատակը տաղանդավոր երաժիշտների բացահայտումն է, արդի պոեզիայի հանրահռչակումը, հայ գրի, խոսքի արժևորումն աշխարհին ամենահասանելի լեզվի՝ երաժշտության միջոցով։

Մրցույթին կարող են մասնակցել ժամանակակից ակադեմիական ուղղվածության կոմպոզիտորներ՝ առանց տարիքային և ազգային սահմանափակումների:

Մասնակցության համար հայտադիմումներն ընդունվում են մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը:

Մրցույթի և մասնակցության վերաբերյալ մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հարթակներում.

https://www.mansuriancompetition.org/

https://www.facebook.com/profile.php?id=100086635276474

https://www.instagram.com/mansuriancompetition/

Հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ +37498760017 հետախոսահամարով, Էլ. հասցե՝ info@mansuriancompetition.org:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն