ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Նոյեմբերի 22, 2022
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը մասնակցել է ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստին, որից հետո տեղի է ունեցել խորհրդի անդամների և պետական մարմինների ներկայացուցիչների միջև հարցուպատասխան և քննարկում:

Հարցուպատասխանին մասնակցել են ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վարդանյանը։

Խորհրդի անդամները հետաքրքրվել են՝ ինչ աշխատանքներ է արվում Ոստիկանության ու ԿԳՄՍ նախարարության կողմից դպրոցներում բուլինգի դեմ պայքարում, ինչ ծրագրեր են իրականացվում կապված դպրոցների թաքստոցներում բավարար պայմաններ ապահովելու ուղղությամբ։

Հարցուպատասխանի ժամանակ խորհրդի անդամները բարձրաձայնել են ներառական կրթության ոլորտում առկա խնդիրների մասին հարցեր, խոսել են այն դժվարությունների մասին, որոնց բախվում են լսողության և տեսողության խնդիրներ ունեցող ուսանողները կրթական հաստատություններում:

Խորհրդի անդամների մյուս հարցերը վերաբերել են ոչ ֆորմալ կրթությանը, կրթության ոլորտում ռազմավարության մշակման հարցում երիտասարդների մասնակցությանը, հաշմանդամություն ունեցող երեխաներին կրթությունը հասանելի դարձնելուն ուղղված աշխատանքներին, երիտասարդության շրջանում ոստիկանության նկատմամբ մտածելակերպի դրական փոփոխության համար արվող քայլերին, անօթևանների խնդիրներին և այլ հարցերի:

ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի կազմում ընդգրկված է 21 անդամ ՀՀ բոլոր մարզերից։ Այն ձևավորվել է նախապես հայտարարված չափորոշիչների հիման վրա։ Խորհրդի ձևավորման գործընթացում ՄԻՊ-ին աջակցել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)