ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախագիծ. պետության համար առաջնահերթ մասնագիտություններով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի

Նոյեմբերի 22, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով՝ համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգի և պայմանների նախագիծը:

Նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կատարված համապատասխան լրացումները:

Համաձայն նախագծի՝ ԿԳՄՍ նախարարությունը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ այնուհետ, որպես կանոն, յուրաքանչյուր տարին մեկ անգամ՝ մինչև սեպտեմբերի 1-ը, պետական համապատասխան մարմիններին առաջարկում է նախարարություն ներկայացնել ԲՏՃՄ մասնագիտությունների ցանկը, որոնցում սահմանված կարգով ընդունվելը և սովորելը համարվելու է պետության համար առաջնահերթ և կարևոր:

Պետական մարմինները նախարարություն են ներկայացնում առաջարկ, որն իր մեջ ներառում է՝

  • մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկ,
  • ըստ կրթական աստիճանների տարկետման համար անհրաժեշտ տեղերի քանակ,
  • հիմնավորում՝ ընտրված մասնագիտությունների և տարկետման համար հատկացվող տեղերի անհրաժեշտության վերաբերյալ,
  • համապատասխան մասնագիտություններով սովորելու դեպքում ակնկալվող արդյունքը, պետության համար առաջնահերթությունը և կարևորությունը փաստող հանգամանքները, ինչպես նաև ազդեցությունը ոլորտի զարգացմանը,
  • առաջարկվող մասնագիտություններով սովորող կամ ավարտած ուսանողների մասնագիտական գիտելիքները հետագայում օգտագործելու կանխատեսվող շրջանակը և այն պայմանները, որոնք ուսումնառության ընթացքում կամ ուսումը ավարտելուց և տարկետումը վերջանալուց հետո պարտադիր է քաղաքացու համար,
  • ասպիրանտական կրթական ծրագրի համար համապատասխան մասնագիտությունների առաջարկ ներկայացնելու դեպքում նաև ասպիրանտուրան ավարտելուց հետո քաղաքացիներին աշխատանքով ապահովելու երաշխավորագիր:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար ՀՀ կառավարության որոշման նախագծում սահմանված բուհերի համապատասխան մասնագիտությամբ ընդունվելու համար դիմորդները պետք է հավաքեն ընդունելության քնությունների առավելագույն միավորի առնվազն 75 տոկոսը: Կառավարության որոշումը իր մեջ ներառում է՝ բուհերը և ըստ կրթական աստիճանի համապատասխան ԲՏՃՄ մասնագիտությունների ցանկը: Սահմանված են նաև ընդունելության տեղերի և տարկետման համար հատկացվող տեղերի տարբերության դեպքում տարկետման համար ընդունվողների մուտքային պահանջների, դրանց հավասարության դեպքում այլ պահանջների և առկա ուսուցմամբ ընդունվելու և հաջորդ կուրս փոխադրվելու հանգամանքը, ինչպես նաև տարկետում ստանալու համար սահմանված պայմանները ու քաղաքացու և համապատասխան մասնագիտության համար հայտը և երաշխավորագիրը:

Պետական մարմնի և կազմակերպության միջև կնքվող պայմանագրով ամրագրվում է, որ քաղաքացին ասպիրանտուրան ավարտելուց և թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո պարտավորվում է 3 տարի ժամկետով աշխատել պայմանագրով նշված կազմակերպությունում՝ կատարելով գիտական, մանկավարժական կամ մասնագիտական աշխատանք:

Պայմանագրային պարտավորությունն ամբողջությամբ չկատարելու դեպքում քաղաքացին կամ երաշխավորագիր ներկայացրած կազմակերպությունն այն դեպքում, երբ հրաժարվում է քաղաքացուն ապահովել համապատասխան աշխատանքով, պարտավորվում է միանվագ վճարել ուսումնառության տարիների համար սահմանված ուսման վարձի հանրագումարի կրկնապատիկը: Պայմանագրում նախատեսված ժամկետում քաղաքացու կողմից նշված գումարը չվճարվելու դեպքում դրա բռնագանձումն իրականացվում է դատական կարգով՝ տարկետման հայտ և երաշխավորագիր ներկայացված կազմակերպության կողմից, իսկ կազմակերպության դեպքում՝ նախարարության կողմից:

Հաջորդ կուրս փոխադրվելու հանգամանքը չբավարարելու դեպքում քաղաքացին կորցնում է տարկետման իրավունքը և ենթակա է պարտադիր զինվորական ծառայության՝ հայտարարված զորակոչի ընթացքում՝ բացառությամբ սահմանված կարգով ակադեմիական արձակուրդ ստանալը:

Տարկետման ժամկետի ընթացքում ուսումնառությունը դադարեցվելու, ինչպես նաև փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքերում ՀՀ պաշտպանության նախարարությունը ԿԳՄՍՆ է ներկայացնում քաղաքացու տվյալները, որոնց հիման վրա մեկամսյա ժամկետում Կառավարություն է ներկայացվում քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին որոշման նախագիծ:

Քաղաքացուն յուրաքանչյուր կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում կարող է տրվել մեկ անգամ: Տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով՝ սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 27 տարին լրանալու օրը:

Քաղաքացիները և շահառու խմբերը նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև դեկտեմբերի 4-ը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)