ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գերմանիայում անցկացվել է «Հայաստանի երեկո» միջոցառումը

Նոյեմբերի 23, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասում տեղի են ունեցել հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնց ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Երկօրյա համերգները կայացել են Նաումբուրգ քաղաքի Սուրբ Վենցելի տաճարում և Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Համերգներն ուղեկցվել են Հայաստանի պետական կամերային նվագախմբի, ջութակահար Նիկոլայ Մադոյանի և երգեհոնահար Նիկոլաս Բերնդտի կատարումներով, դիրիժոր՝ Ֆիլիպ Ամելունգ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն իր ելույթում անդրադարձել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հետ ձևավորված ինստիտուցիոնալ համագործակցությանը և կարևորել հատկապես մշակույթի ոլորտում փոխգործակցության հնարավորությունները:

Միջոցառմանը ներկա են եղել Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Պատվո հյուպատոս Միխայել Շմիդտը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ Արմավիրի մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ, տեղական իշխանության ներկայացուցիչներ:

«Հայաստանի երեկո» միջոցառմանն ընդառաջ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի և Սաքսոնիա-Անհալթի Լանդթագի պատգամավորների հանդիպումը՝ երկու երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ Վլադիմիր Վարդանյանի և Գուննար Շելլենբերգերի գլխավորությամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում համագործակցել պետաիրավական, գյուղատնտեսության, բնապահպանության և այլ ոլորտներում:

ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը 2022 թվականը որակել է որպես Ազգային ժողովի և Լանդթագի համագործակցության տարի և ընդգծել Բուրգենլանդկրայզի և Արմավիրի մարզի, ինչպես նաև Նաումբուրգ և Արմավիր քաղաքների միջև գործընկերության հաստատման հուշագրերի ստորագրման կարևորությունը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)