ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով Կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 15-ի N 1471-Ն որոշումը, 2022 թվականի նոյեմբերի 28-ից մինչև 2023 թվականի հունվարի 30-ը ներառյալ՝ ընդունում է մշակութային արժեքների փորձագետների հավատարմագրման վկայական տրամադրելու հայտեր:
Հայտերն ընդունվում են ներքոհիշյալ փորձաքննության ոլորտների համար`
1) հնէաբանություն և հնէակենսաբանություն.
2) մարդաբանություն.
3) քարեդարյան և պղնձեքարեդարյան մշակույթ (հնագույն շրջանից մինչև մ.թ.ա. IV հազ. I կեսը ներառյալ).
4) բրոնզի և երկաթի դարաշրջանի մշակույթ (մ.թ.ա. IV հազ. II կեսից մինչև մ.թ.ա. I հազ. սկիզբ).
5) Վանի թագավորության շրջանի մշակույթ (մ.թ.ա. IX-VIII դ. մինչև մ.թ.ա. VI դ.).
6) հին Հայաստանի մշակույթ (մ.թ.ա. VI դ. մինչև մ.թ. IV դ.).
7) միջնադարյան Հայաստանի մշակույթ (մ.թ. IV դ. մինչև XVII դ.).
8) սեպագիր ժառանգություն.
9) վիմագիր ժառանգություն.
10) մանրանկարչություն (մինչև XVIII դարը ներառյալ).
11) ձեռագիր ժառանգություն.
12) տպագիր ժառանգություն.
13) նվագարաններ (XVII դարից սկսած).
14) գործվածք (XVII դարից սկսած).
15) հանդերձանք (տարազ` XVII դարից սկսած).
16) ասեղնագործություն, ժանեկագործություն (XVII դարից սկսած).
17) գեղարվեստական մետաղ (XVII դարից սկսած).
18) փայտարվեստ և կահույք (XVII դարից սկսած).
19) գեղարվեստական ապակի և կերամիկա (XVII դարից սկսած).
20) զարդաքանդակ (քար (կամեյա), խեցի, ոսկոր` XVII դարից սկսած).
21) ֆալերիստիկա (մեդալներ, կրծքանշաններ, շքանշաններ, տարբերանշաններ` XVII դարից սկսած).
22) զինանիշագիտություն (հերալդիկա` XVII դարից սկսած).
23) կնիքագիտություն (XVII դարից սկսած).
24) տեխնիկական միջոցներ և կենցաղային սարքեր (XVII դարից սկսած).
25) զենք և զինվորական հանդերձանք (XVII դարից սկսած).
26) ճարտարապետական տարրեր (XVII դարից սկսած).
27) տնայնագործություն և արհեստագործություն (XVII դարից սկսած).
28) փոխադրամիջոցներ (XVII դարից սկսած).
29) հայ կերպարվեստ.
30) եվրոպական կերպարվեստ.
31) ռուսական կերպարվեստ.
32) սրբապատկեր (իկոնա).
33) արևելյան, ամերիկյան և աֆրիկյան կերպարվեստ.
34) ժամացույցներ.
35) դրամագիտություն և բոնիստիկա.
36) ֆիլատելիա (նամականիշներ, ծրարներ, բացիկներ).
37) կինո -, ֆոտո -, ֆոնո - և տեսանյութեր:
Հայտին կից պետք է ներկայացնել`
1. հայտադիմում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի անունով,
2. հայցվող հավատարմագրման ոլորտ/ներ/ին համապատասխան բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը (հավատարմագրման ոլորտների համապատասխան մասնագիտությունների ցանկը հաստատված է ՀՀ մշակույթի նախարարի 2012 թ. հունվարի 11-ի N 03-Ն հրամանով),
3. մշակութային արժեքների փորձագետի կամ թվարկված փորձաքննության ոլորտների գծով թանգարանում, պատկերասրահում, գրադարանում, արխիվում և գիտահետազոտական կազմակերպությունում վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա համապատասխան (գիտական) մասնագիտական աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթի պատճենը,
4. փորձաքննության ոլորտների վերաբերյալ իրականացված ծրագրերին, մշակված թեմաներին վերաբերող նյութեր, փաստաթղթեր (այդպիսիք լինելու դեպքում), ինչպես նաև 2-րդ կետի կազմակերպություններից որևէ մեկի կողմից տրված բնութագիր-երաշխավորագիր,
5. թվարկված փորձաքննության ոլորտի (ոլորտների) որակավորման դասընթացների մասնակցության մասին հավաստող փաստաթղթի պատճենը (այդպիսիք լինելու դեպքում):
Հայտերն ընդունվում են առձեռն, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ քաղաք Երևան, Կոմիտասի պող., 51 շենք (հեռ. 011-23-47-02) կամ էլեկտրոնային եղանակով՝ heritage@escs.am hասցեով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ