ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Խելացի գրատախտակը շատ բան գիտի մեր դասի մասին

Նոյեմբերի 24, 2022
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 10-ին դպրոցի 1-ին «բ» դասարանում դասի կահավորումը սովորականից տարբերվեց. զարդանախշերով տառապատկերներ, քարտեր, պաստառներ, աղյուսակներ և խելացի գրատախտակ:

Նոր շունչ ու նոր մեթոդաբանություն, պատմության գծապատկերներով զննման հմտության ձևավորում, տրամաբանական հաջորդականության համակարգում և այլ կարողությունների ներդրում համակարգեց հաղորդման դասի մեջ հմուտ դասվար, գործի վարպետ Արևիկ Հայրապետյանը:

Աշակերտներն իմացան կարդալ ու գրել «Ա» հնչյուն-տառը, վերարտադրել պատմության գծապատկերը, կիրառել բառակապակցության գիտելիքները, բնութագրել կերպարները և այլն:

Օրը տոն դարձավ: Հայոց այբբենարանի առաջատար, ադամանդյա բանալի «Ա» հնչյուն–տառը առինքնող տեղ գրավեց Smart գրատախտակին, հնչյունը տառ դարձավ, ժպտաց արևից էլ վառ, երջանկացրեց ամենքին:

Դասարանի ծնող Ա. Արզումանյանը երախտագիտության խոսքեր միահյուսեց ծնողական ուրախությանն ու երջանկությանը:

Տարրական դասարանների մ/մ նախագահ Ա. Աբրահամյանը հիացմունք արտահայտեց դասվարի հմտությունների և աշակերտների ակտիվության վերաբերյալ:

Դպրոցի ուսմասվար Ալինա Մկրտչյանը բարձր գնահատականի արժանացրեց դասը և դասվարին։

Տնօրեն Սիրանուշ Հարությունյանը շնորհավորանքի խոսք հղեց և վստահեցրեց, որ 1-ին «բ» դասարանը հաջողությամբ է հաղթահարել հայոց դպրոցին զինվորագրվելու առաջին մարտական քայլը։

Կապանի N 5 հիմնական դպրոց