ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դասագրքերի համապատասխանությունը գնահատող առարկայական հանձնաժողովներում ընդգրկվելու հայտերի ընդունում

Նոյեմբերի 25, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է Հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին դասագրքերի համապատասխանությանը գնահատելու նպատակով ձևավորվող առարկայական հանձնաժողովներում ընդգրկվելու հայտերի ընդունում:

Հանձնաժողովների գործունեության նպատակն է 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների դասագրքերի ստեղծման մրցույթում իրականոցվող փորձաքննության արդյունքում դասագրքերի համապատասխանության գնահատումը հանրակրթության պետական չափորոշչին:

Հանձնաժողովում ընդգրկվելու համար թեկնածուներ կարող են առաջադրվել կամ ինքնաառաջադրվել.

  • նախարարության,
  • գիտական և գիտահետազոտական կազմակերպությունների,
  • ուսումնական հաստատությունների,
  • պետական կառավարման, տարածքային մարմինների,
  • Երևանի քաղաքապետարանի,
  • կրթական գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների կողմից:

Հանձնաժողովում ընդգրկվելու պարտադիր պահանջներ են`

  • բարձրագույն մասնագիտական կրթություն (բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, կրթական աստիճանով),
  • մասնագիտական աշխատանքի առնվազն 7 տարվա ստաժ:

Հանձնաժողովի անդամության թեկնածուների ընտրությունն իրականացվում է՝ ըստ հետևյալ մասնագիտական ուղղությունների՝

1) տվյալ առարկայի 3-5 մասնագետներ,
2) մանկավարժ-մեթոդիստ,
3) մանկավարժ-հոգեբան,
4) հայոց լեզվի մասնագետ,
5) նկարիչ-ձևավորող,
6) բժիշկ-հիգիենիստ։

Յուրաքանչյուր մասնագիտական ուղղությունից ընտրվում է մինչև 5 թեկնածու՝ յուրաքանչյուր առարկայի համար։
Դասագրքի էջերը չպետք է գերազանցեն տարրական՝ 1-4-րդ և միջին՝ 5-9-րդ դասարաններում 176 էջը (11 մամուլ), ավագ՝ 10-12-րդ դասարաններում՝ 192 էջը (12 մամուլ):
Հանձնաժողովների կողմից սահմանվում է դասագրքերի բովանդակային անցողիկ շեմ։
Թեկնածուն չի կարող լինել հանձնաժողովի անդամ, եթե դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված դասագրքի հեղինակ է, համահեղինակ, խմբագիր, խորհրդատու, թարգմանիչ, վերջիններիս հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) անձ կամ որևէ այլ ձևով մասնակից է դասագրքի ստեղծմանը:

Հանձնաժողովները ձևավորվում են դասագրքի ստեղծման մրցույթի բացման օրվանից երկու աշխատանքային օր առաջ՝ համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից ինքնաշխատ եղանակով, պատահականության սկզբունքով ընտրված թեկնածուներից, իսկ շահերի բախում հայտնաբերվելու դեպքում՝ թեկնածուն կփոխարինվի:

Դասագրքերի ստեղծման փորձաքննության համար սահմանված է առավելագույնը մեկ ամիս և նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մարտ-ապրիլ ամիսներին:

Մրցույթին մասնակցելու համար հայտերն ընդունվում են 2022 թվականի նոյեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ secretariat@escs.am էլեկտրոնային հասցեով:

Սահմանված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի:

Հանրակրթության պետական նոր չափորոշչով պայմանավորված ստեղծվող դասագրքերի ցանկը հրապարակված է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)