ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի միջև այսօր ստորագրվել է կրթության ոլորտում համագործակցության մասին հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Թոմաս Շրապելին: Շնորհավորելով հուշագրի ստորագրման առթիվ` նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը նշել է. «Հուշագրի ստորագրմամբ շարունակում ենք մի գործընթաց, որն ուղղված է «Հասարակագիտություն» առարկայի զարգացմանը, մասնավորապես քաղաքացիական կրթության հետ կապված: «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը մեծ պատմություն ունի. ընդհանրապես Գերմանիան քաղաքացիական դաստիարկության շատ մեծ դպրոց ունի, և այդ առումով փորձի փոխանակումը և պատրաստակամությունը` աջակցել այս գործընթացին, մեզ համար ոգևորիչ է: Այս հուշագրով մենք նախատեսում ենք աշխատել առարկայական ծրագրի զարգացման, ինչպես նաև դասագրքերի և կրթական ռեսուրսների մշակման և զարգացման ուղղությամբ: Նպատակ կա, որ «Հասարակագիտություն» առարկայի և, մասնավորապես, քաղաքացիական կրթության բաղադրիչի զարգացման միջոցով կարողանանք մեր երկրում մեկ քայլով առավել մոտենալ դեպի ժողովրդավար և ակտիվ քաղաքացու ձևավորմանը»,-նշել է նախարարի տեղակալը:
«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Թոմաս Շրապելին իր հերթին նշել է, որ հուշագրի ստորագրումը էական նշանակություն ունեցող իրադարձություն է: «Մենք կարևորում ենք քաղաքացիական կրթությունը, և այդ առումով Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որի կառավարության հետ, ի դեմս` ՀՀ կրթության և գիտության նախարարության, կնքվել է նման հուշագիր, որի շրջանակում կիրականացնենք շատ կարևոր գործընթաց: Ծրագրի շրջանակում գործընկեր կազմակերպություն է հանդիսանում նաև Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը, որը ծրագրի բովանդակային մասով պատասխանատու է լինելու ԿԳՆ-ի հետ միասին»,-ընդգծել է նա:
Նշենք, որ համաձայն հուշագրի` «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը կտրամադրի ֆինանսական աջակցություն: Բացի այդ, ԿԳ նախարարությունը և հիմնադրամը կդիմեն Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնին՝ ապահովելու համապատասխան որակավորում ունեցող մասնագետների ներգրավվածություն, դասավանդման գործընթացի կազմակերպում, դասախոսությունների և հրատարակվող նյութերի մասնագիտական որակ, իրականացնելու ԿԳ նախարարության կողմից ընտրված երեք ավագ դպրոցներում դասավանդվող «Հասարակագիտություն» առարկայի կատարելագործման գործընթացը, նպաստելու սովորողների ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության մասին տեղեկատվության մակարդակի բարձրացմանը, աջակցելու ԿԳ նախարարության կողմից ընտրված երեք ավագ դպրոցում «Հասարակագիտություն» առարկան դասավանդող ուսուցիչների վերապատրաստմանը և այլն: ԿԳ նախարարությունը նախատեսված աջակցության իրականացման համար «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամին և Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնին կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն, կապահովի համագործակցությունը ընտրված երեք ավագ դպրոցների հետ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ