ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Իմ սիմֆոնիկը» մեծ արձագանք է ստացել ուսանողների շրջանում

Նոյեմբերի 25, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացնում է «Իմ սիմֆոնիկը» երիտասարդական կրթամշակութային ծրագիրը։

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ինչպես նաև նվագախմբի այլ ներկայացուցիչներ հանդիպումներ են ունենում ուսանողների հետ, ներկայացնում են նվագախումբը, դասական երաժշտության թեմաներով հանդես գալիս դասախոսություններով, ուսանողները նաև հրավիրվում են համերգների: Ծրագրի շրջանակում ավելի քան 2100 ուսանող արդեն ներկա է գտնվել համերգներին։

Այս օրերին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացուցիչները համերգներին մասնակցած ուսանողների հետ բուհերում անցկացնում են քննարկումների շարք։ Նպատակն է պարզել ուսանողների տպավորությունները, լսել առաջարկություններ։

Առաջիկայում կամփոփվեն հանդիպումների ընթացքում ուսանողներից հավաքագրված կարծիքները։ Նշենք, որ կազմակերպիչներն իրականացնում են նաև դեմ առ դեմ հարցումներ ուսանողների հետ` ուսումնասիրելու դասական երաժշտության, համերգների, ինչպես նաև նվագախմբի մասին ուսանողների ընկալումները:

Ծրագիրը լայն արձագանք է ստացել ուսանողների շրջանում։ Մեծ է համերգներին այցելել ցանկացողների թիվը։ Շատ երիտասարդների համար դասական երաժշտության համերգները բացահայտում են, ոմանց համար հենց «Իմ սիմֆոնիկ» ծրագիրն է դարձել բարձր երաժշտության հետ շփման առիթ։ Համերգասրահներ այցելելուց, երաժշտություն ունկնդրելուց բացի՝ երիտասարդները ծանոթանում են նաև կոմպոզիտորների կյանքին, նրանց ստեղծագործություններին, դրանց պատմությանը, երաժիշտների ու դիրիժորների գործունեությանը։

Շփումներն ուսանողների հետ ցույց են տալիս, որ վերջիններս ակնկալում են ծրագրի շարունակականություն։ Հատկանշական է, որ նրանցից շատերն ընդգծում են, որ կցանկանային ավելի շատ ունկնդրել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)