ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեդիագրագիտությունը դպրոցում

Նոյեմբերի 25, 2022
Դպրոցական անցուդարձ

Կրթությունը և խաղը մեդիագրագիտության ուսուցման լավագույն ճանապարհն է, որը պետք է սկսվի հե՛նց դպրոցից...

Մեր դպրոցի ուսուցիչ Ն.Սողոմոնյանը այսօր աշակերտական խորհրդի հետ անցկացրեց «Մեդիագրագիտությունը դպրոցում» խորագիրը կրող տեղեկատվական միջոցառումը։ Սովորողները ծանոթացան մեդիագրագիտությանն ու մեդիային վերաբերող նյութերին, դիտեցին մեդիագրագիտության մասին պատմող հոլովակներ, ծանոթացան այդ թեմայով առցանց կրթական խաղերին։

Ն.Սողոմոնյանը սովորողներին ներկայացրեց «Մեդիագիտակ» խաղը, բացատրեց առանձնահատկությունները և միասին խաղացին խաղը։ Միջոցառման ավարտին սովորողները լրացրեցին մեդիախաչբառը։ Շնորհակալություն ԿԶՆԱԿ հիմնադրամին և Հանրային լրագրության ակումբին՝ մեդիառեսուրսները տրամադրելու համար։