ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դպրոցի 60-րդ աշունն է, 60-րդ ուստարին, 60-րդ սերունդն է իր գիրկն առել…

Նոյեմբերի 25, 2022
Դպրոցական անցուդարձ

Հարազատ դպրոց, զանգ- ծաղկանկար, որ ղողանջում ես կյանքից էլ երկար
-Դու մեր հուշերի լուսե անդաստան…
Հիշողության հետադարձ հայացք անցած ճանապարհին` դեմքով դեպի կամարներն ապագայի:

Դպրոցի 60-րդ աշունն է, 60-րդ ուստարին, 60-րդ սերունդն է իր գիրկն առել…

5-րդ «բ» դասարանը ( դասղեկ Ա. Քարամյան) ցերեկույթ է ձոնել կրթօջախի հոբելյանին: Մեծարումի ու երախտագիտության խոսքեր հնչեցին, հայրենասիրական պարեր բովանդակվեց, ղողանջեց Ղափանի N 27 միջնակարգ սանատոր- գիշերօթիկ դպրոցի հիմնը, որի մեղեդին ու բառերը տասնյակ տարիներ ներծծվել են պատերի մեջ, հնչյունները սավառնել օդում, սավառնել դեպի փառահեղ պատմության էջերը, որի արձագանքը ներկան է ու այսօրվա դպրոցը:

Միջոցառումն, անշուշտ պատեհ առիթ է ևս մեկ անգամ խոսելու դպրոցի հաջողությունների, ձեռքբերումների, ավանդույթների պահպանման ու փոխանցման մասին. ինչն էլ արվեց: Տոնականությանն անզուգական երանգ հաղորդեց գիշերօթիկ դպրոցի երկարամյա տնտեսուհի Գրետա Հովհաննիսյանի շնորհավորական նամակը:

Դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանն ամփոփ անդրադարձ կատարեց խորհրդանշական աշնան դպրոցաշեն պատմությանը, նշեց, որ կրկնակի հոբելյանական է 2022-2023 ուստարին, քանզի արդեն մեկ տասնամյակ է, ինչ ղեկավարում է ավանդաշատ կոլեկտիվը, անմնացորդ ջանքերով հավակնում հարստացնել տարեգրությունն ու բարի համբավը:

Տոնական տրամադրությամբ որոտընդոստ ծափահարությունների ներքո, պատվոգրեր ստացան նախազորակոչային և զորակոչային ռազմամարզական խաղերում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտները:

Կապանի N 5 հիմնական դպրոց