ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է Կապանը հռչակել ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք

Նոյեմբերի 25, 2022
Պաշտոնական Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով հերթական նիստին:

Հիբրիդային ձևաչափով նիստին մասնակցել են նաև ներկայացուցիչներ Ռուսաստանից, Բելառուսից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից և Մոլդովայից:

Արթուր Մարտիրոսյանն իր ելույթում խոսել է 2021-2022 թվականներին Հայաստանում իրականացված երիտասարդական միջոցառումների մասին՝ շեշտադրելով, որ դրանք համահունչ են ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի ծրագրերին: Նա նաև անդրադարձել է երիտասարդների կարողությունների զարգացմանը, նորարարության խթանմանը, կամավորության զարգացմանն ուղղված ծրագրերին։

Նախարարի տեղակալը ներկայացրել է ԱՊՀ անդամ պետությունների «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական նախագծի միջազգային փուլի միջոցառումներին Հայաստանի մասնակցության նախապատրաստական աշխատանքները՝ նշելով նաև նախագծի ազգային փուլի ընթացակարգի մանրամասները:

«2021 թվականին «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին ներկայացվել էր ավելի քան 135 հայտ՝ 20 անվանակարգերում, որոնցից 5-ը հաղթող է ճանաչվել։ Այս տարի 5 անվանակարգերում ներկայացվել է 53 հայտ, արդեն ընտրվել են 5 լավագույն գաղափարները։ Մրցանակաբաշխության եզրափակիչ փուլը տեղի կունենա 2022 թվականի նոյեմբերի 28-ին»,- ասել է նախարարի տեղակալը` ավելացնելով, որ 2021 և 2022 թվականների լավագույն հայտերը Հայաստանի կողմից կուղարկվեն «100 գաղափար ԱՊՀ-ի համար» եզրափակիչ փուլին։

Նիստի օրակարգային հարցերի թվում քննարկվել են 2024, 2025, 2026 թթ. «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի» կարգավիճակ ստանալու քաղաքների տարբերակները: 2026 թվականի «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի» կարգավիճակի համար Արթուր Մարտիրոսյանի առաջարկով ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստում որոշվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքը ներկայացնել ԱՊՀ գործադիր կոմիտեին՝ համապատասխանաբար ներկայացնելու ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմանը։

Հարուստ պատմամշակութային ժառանգության, համապատասխան ենթակառուցվածքների առկայության կողքին ներկայացվող հիմնավորումների շարքում շեշտադրվել է, որ Կապանում՝ որպես Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք, 2021 թվականի հոկտեմբերին անցկացվել է ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը: Սյունիքի մարզկենտրոնում է անցկացվել նաև նույն թվականի «100 գաղափար ԱՊՀ-ի համար» երիտասարդական նախագծի միջազգային փուլը, որի մասնակիցները տպավորված էին մեկնել Կապանից։

Ինչ վերաբերում է 2023-2024 թվականների գործողությունների ծրագրին, ապա ըստ փոխնախարարի` ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին նախատեսվում է ԱՊՀ գործընկեր երկրների երիտասարդության մասնակցությունը հիբրիդային ձևաչափով:

Նա նաև նշել է, որ Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների երիտասարդական 16-րդ Դելփյան խաղերում Հայաստանն ունեցել է 1 ոսկե և 3 արծաթե մեդալ։

Նիստի ընթացքում ներկայացվել են ընթացիկ տարիներին ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի գործունեության ու երիտասարդական քաղաքականության շրջանակում ամենամյա համագործակցության ծրագրերը: Անդրադարձ է եղել համատեղ նախատեսվող միջոցառումներին, որոնք ուղղված կլինեն երիտասարդական կամավորության զարգացմանը, նորարարական գաղափարների իրականացմանը, մարզային երիտասարդության ակտիվությունը բարձրացնելու աշխատանքներին և մի շարք այլ հարցերի:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)