ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Վիյ»․ սարսափ հեքիաթ մեծահասակների համար՝ Ռուսական թատրոնի բեմում

Նոյեմբերի 26, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրի «Վիյ» ներկայացումը. առաջնախաղերը կկայանան նոյեմբերի 26-ին և 27-ին:

Ներկայացման ռեժիսորը Նորա Գրիգորյանն է, բեմադրիչը՝ Սերգեյ Ֆեդոտովը (ՌԴ), ժանրը՝ սարսափ հեքիաթ մեծահասակների համար։

Ն. Վ. Գոգոլի համանուն պատմվածքի մոտիվներով բեմադրված «Վիյ»-ը զգացմունքների, սիրո ու գայթակղության, մարդու մեջ երկու պայքարի մասին է՝ լույսի ու խավարի, երկրայինի ու վեհի։

Ուսանող փիլիսոփա Խոմա Բրուտը երեք գիշեր մենակ անցկացնում է մահացած վհուկ Պաննոչկայի դագաղի մոտ։ Խավարի գալուստով չար ոգին կենդանանում է... Կկարողանա՞ Խոման դիմակայել դրան և գոյատևել այդ անհավասար պայքարում։ Պիեսում միահյուսվում են հումորը, սարսափը, հեղինակի մտորումները կյանքի և մարդու մասին:

Ներկայացման բեմանկարիչները Արթուր Հարությունյանն ու Տիգրան Հարությունյանն են, զգեստների նկարիչը` Լուսինե Կարապետյանը, խորեոգրաֆիան` Արա Ասատուրյանի, երաժշտական ձևավորումը՝ Նորա Գրիգորյանի:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն