Ինձնից բռնեցեք,խորտակվող մարդիկ,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր,
Ձեր խարիսխները ոտքիս տակ ձգեք,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր…
Ավ. Իսահակյան
Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Մեծ Վարպետի՝ Ավ. Իսահակյանի ծննդյան 147-ամյակին:
Ցերեկույթին մասնակցում էին VII- XII դասարանների աշակերտները,որոնք ներկայացրին Ավ.Իսահակյանի անցած գրական ճանապարհը, հիշողություններ՝ կապված ծննդավայրի ու ծնողների հետ: Հնչեցին երգեր Ավ. Իսահակյանի բառերով՝ «Գետակի վրա», «Բինգյոլ», «Քնքուշ լուսնի շուշան փոշին», «Գիշերն եկավ,զով հովն ընկավ»: Աշակերտները բեմականացրին «Մայրը» ավանդազրույցը և «Սաադիի վերջին գարունը» արձակ բանաստեղծությունը մեծ հիացմունքով ներկայացրին բանաստեղծի խորիմաստ, փիլիսոփայական բանաստեղծությունները: Ավ. Իսահակյանն այն մեծ անհատներից էր, որին վերապահված էր կյանքի ուսուցիչ, արվեստի Վարպետ, Մեծ Հայ, հայրենասիրության ոգի ունենալու պատիվը:
Ցերեկույթը կազմակերպել էր հայոց լեզվի, գրականության և գրաբարի առարկայական մեթոդական միավորումը, որը սրտի խոսք էր մեծ մարդուն ու բանաստեղծին, մեծ մտածողին ու քաղաքացուն:
Դպրոցի տնօրեն տիկին Մուրադյանը շնորհավորեց ցերեկույթի կազմակերպիչներին և հորդորեց շատ ընթերցել ժողովրդական բանաստեղծի անմահ գոործերը, բանաստեղծ, մտածող ու մեծ Վարպետ, որն ապրեց ու կերտեց իր բաժին Հայաստանը:
Ներկաները հեռացան՝ իրենց հետ տանելով Ավ. Իսահակյանի խոսքերը՝ «Մարդ չպիտի մտածի աշխարհից բան տանելու մասին,այլ աշխարհում բան թողնելու մասին, մնացածն ունայնություն է»:
Ջեմմա Դանիելյան
Հայոց լեզվի,գրականության և գրաբարի առարկայական մեթոդական միավորման նախագահ
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ