ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բացատրական, թարգմանչական և այլ կրթական գործառույթների իրականացում ISMA համակարգի միջոցով

Նոյեմբերի 29, 2022
ՏՀՏ նորություններ

http://translator.am/ համացանցային հասցեում գործում է ISMA համակարգը, որն ապահովում է բազմաթիվ՝ բացատրական, թարգմանչական և այլ կրթական գործառույթների իրականացում։

Այս նյութում ներկայացնում ենք ISMA համակարգի ընդամենը մի քանի հնարավորությունների մասին համառոտ տեղեկատվություն, իսկ, թե «Ի՞նչ է անում ISMA-ն», կարող եք կարդալ այստեղ՝ http://translator.am/am/help.html։

  • Հայերենի բացատրական բառարան

Ապահովվում է հայերեն բառերի բացատրությունների ստացումը, ընդ որում բառերը կարող են լինել տարբեր ոլորտներից, հոլովված, խոնարհված, ներկայացված տարբեր սեռերով և թվերով։ Բառի բացատրությունը ստանալու համար անհրաժեշտ է սեղմել «բացատրել» կոճակը։ Բացվող էջում կերևան բառին համապատասխան հասկացույթների (բառի իմաստների) ցուցակը` իրենց բացատրություններով։

  • Գրաբարի թարգմանչական բացատրական բառարան

Անհրաժեշտ է ընտրել մուտքային լեզուն՝ 14 լեզուներից որևէ մեկը, որպես ելքային պետք է նշել գրաբարը, ապա սեղմել թարգմանել կոճակը։ Բերված իմաստներից յուրաքանչյուրի մոտ կբացվի լրացուցիչ ինֆորմացիա, որտեղ կերևա հանրագիտարան կոճակը։ Հանրագիտարանին սեղմելով, բացվում է մուտքագրված բառի այդ իմաստի բացատրությունը, արևելահայերեն և գրաբար լեզուներով։

  • Հայերենի և 14 այլ լեզուներինի միջև երկկողմանի թարգմանչական բառարան

Անհրաժեշտ է ընտրել մուտքային լեզուն, ապա ընտրել ելքային լեզուները (հնարավորություն կա ընտրել միանգամից մի քանի լեզու) և սեղմել թարգմանել կոճակը։ Ներքևում բերվում է բառի թարգմանությունը՝ բոլոր իմաստներով։

  • Հայերենի ուսուցում հայերեն չիմացող սփյուռքահայերի համար

ա) Հայերեն բառերի և տառերի ուսուցում

բ) Հայերեն բառապաշարի զարգացում

գ) Հայերեն բառի օգտագործման սխեմայի յուրացում

դ) Բառի կամ տեքստի ուղղագրության ստուգում

ե) Հայերեն նախադասությունների շարահյուսական վերլուծության ապահովում

  • Ուսումնական առարկաների հեռավար ավտոմատացված ուսուցումը հայերեն լեզվով

Առցանց ուսուցման ժամանակ հեռավար ուսուցման ավտոմատացված կազմակերպումը (կախված համացանցում ուսումնական նյութի ներկայացման ձևաչափից) ուսումնական նյութի ընթերցման ժամանակ սովորողին հնարավորություն է ընձեռում մկնիկով նշել (իրեն անհասկանալի) յուրաքանչյուր բառ կամ բառակապակցություն և ISMA շտեմարանից ստանալ այդ բառի բացատրությունը և այլ ինֆորմացիա։ Այս մեթոդը կիրառված է http://isma.polytechnic.am/ կայքում, մասնավորապես ավագ դպրոցի ԲՏՃՄ առարկաների որոշ դասագրքերի համար (http://isma.polytechnic.am/high_school.html)։ 

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)