ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. հաղթող ճանաչված 5 գաղափար արժանացել է դրամական խրախուսանքի

Նոյեմբերի 29, 2022
Լուրեր կազմակերպություններից

Տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և այլ հյուրեր:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է երիտասարդներին և նշել, որ մրցույթը տարեցտարի ավելի մեծ հետաքրքրություն է ձեռք բերում, և նոր խմբեր ու անհատներ են մասնակցում:

«Այս մրցույթը բխում է ՀՀ երիտասարդական քաղաքականության տրամաբանությունից և համահունչ է երիտասարդների կարողությունները զարգացնելու, ինքնիրացման միջավայր ստեղծելու, նորարարության, ստեղծարարության խթանման մեր առաջնահերթություններին:

Միաժամանակ կարևոր է արձանագրել, որ «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը, ոչ միայն երիտասարդների նորարար գաղափարներն է բացահայտում, զարգացնում և խթանում նրանց կարողությունները, այլև նպաստում է, որ երիտասարդներն իրենց հայրենատեր և իրավատեր քաղաքացի զգան: Մրցույթի ամենակարևոր առանձնահատկություններից մեկը սոցիալական բաղադրիչն է, որը նպաստում է, որ երիտասարդները հավատան սեփական գաղափարների իրագործմանը և այդպիսով նրանց մոտ նաև ձևավորվի պատասխանատվություն պետության, համայնքի և հասարակության խնդիրների լուծման համար»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Փոխնախարարը նշել է, որ մրցույթը հանդիսանում է նաև «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթի բաղադրիչ. 2 տարվա պարբերականությամբ լավագույն գաղափարներն ուղարկվում են ԱՊՀ կազմկոմիտե՝ դիտարկելու եզրափակիչ փուլի համար: Արթուր Մարտիրոսյանը վստահություն է հայտնել, որ այս տարվա հայտերը ևս կգրանցեն լավագույն արդյունք:

ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, շնորհավորելով մասնակիցներին, ընդգծել է. «Այսօրինակ ծրագրեր իրականացնելն ու հարթակներ ստեղծելը պետության պարտքն է և պետք է բխի քաղաքական առաջնահերթությունից։ Այս կերպ մենք բացահայտում ենք մեր կարողունակ ու գիտակ երիտասարդներին և հնարավորություն ենք տալիս նրանց դրսևորվելու և իրենց ներուժը ծառայեցնելու՝ ի նպաստ պետության զարգացման և առաջընթացի»:

Գերատեսչությունների մյուս փոխնախարարները ևս ողջունել են մրցույթի մասնակիցներին: Նրանք շեշտել են՝ մրցույթը համահունչ է թե՛ Էկոնոմիկայի, թե՛ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների որդեգրած քաղաքականությանը, այն է՝ բարձրացնել արտադրողականությունը, բնական ռեսուրսներն օգտագործել արդյունավետ, խթանել նորարարությունը, նպաստել նոր տեխնոլոգիաների զարգացմանը:

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթն անցկացվել է 5 անվանակարգում, որոնց շրջանակում ներկայացվել է 54 հայտ: Հաղթող է ճանաչվել 5 հայտ, որոնցից յուրաքանչյուրն արժանացել է 500.000-ական դրամի:

Մրցույթն անցկացվում է երիտասարդների նորարարական մտածողությունը զարգացնելու, ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացում երիտասարդներին ներգրավելու, գիտատեխնիկական մշակումներ և նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունների խթանման նպատակով:

Միջոցառմանը ներկա պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել դիտարկելու մրցութային շեմը չհաղթահարած, սակայն հետաքրքիր և նորարար գաղափարներին աջակցելու հնարավորությունը, որը ևս ուղղված է երիտասարդների նորարար գաղափարների բացահայտմանը:

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հինգ անվանակարգում հաղթող գաղափարներն են՝

  1. Ռազմական գիտություններ՝ Նվեր Հովհաննիսյան, «Խուսափում ականապատ տարածքներից».
  2. Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ՝ Դավիթ Մարտիրյան, Հազարավարդ Ղումարյան, «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրամի թանգարանի և փորձարարական սրահի արդիականացում».
  3. Գյուղատնտեսական գիտություններ՝ Դիանա Ղևոնդյան, Սոնա Նիկոլյան և Սոնա Հովհաննիսյան, «Ծանր մետաղներով աղտոտված հողերի կենսավերականգնումը մանրէների միջոցով».
  4. Գյուղատնտեսական գիտություններ՝ Տաթևիկ Ջհանգիրյան, «Գիպսակիր հողերի բարելավման արդյունավետ մեթոդ».
  5. Տեղեկատվական տեխնոլոգիաններ՝ Կիմա Առաքելյան, «Զլինկ»:

Գնահատող հանձնաժողովի փորձագետները ևս անդրադարձել են մրցույթին: Նրանց գնահատմամբ՝ կատարվել է բարդ ընտրություն: Ըստ փորձագետների՝ շարունակականություն ունենալու դեպքում շատ գաղափարներ, վստահաբար, հաջողություն կունենան և կծառայեն՝ ի նպաստ մեր տնտեսության զարգացմանը:

Հաղթած գաղափարների հեղինակները շնորհակալություն են հայտնել հնարավորության համար՝ շեշտելով, որ հաղթանակը մոտիվացնող և պարտավորեցնող է: Նրանցից շատերը նպատակ ունեն մեծացնելու թիմը և ընդլայնելու ծրագիրը, ինչին կծառայեցնեն մրցանակը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)