ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տեղի է ունեցել «Լևոն Օրբելու կյանքը և գիտական գործունեությունը» խորագրով հոբելյանական միջոցառումը

Նոյեմբերի 29, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում տեղի է ունեցել «Լևոն Օրբելու կյանքը և գիտական գործունեությունը» խորագրով հոբելյանական միջոցառում` նվիրված հռչակավոր գիտնականի ծննդյան 140-ամյակին:

Միջացառումը մեկնարկել է թանգարանի ստեղծման պատմության ներկայացմամբ, քանի որ տուն-թանգարանի հիմնադրումն իրականացվել է մեծ գիտնականի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ այն տանը, որտեղ ծնվել է Լևոն Օրբելին:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են Լևոն Օրբելու գիտական գործունեությունը և նրա կենսագրության ամենացայտուն փաստերը: Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դասախոսական անձնակազմը թանգարանի այցելու-ուսանողների համար բացահայտել է ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահ, Ռազմաբժշկական ակադեմիայի պետ, գեներալ-գնդապետ, Հայաստանի ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Լևոն Օրբելու բացառիկ ներդրումը գիտության ու հասարակական գործունեության բնագավառներում:

Միջոցառման մասնակից բժիշկները ներկայացրել են ֆիզիոլոգիայի նահապետ Լևոն Օրբելուն` որպես 20-րդ դարի խոշորագույն գիտնական, որն իր համարձակ հետազոտություններով, գիտական կուռ եզրահանգումներով կարողացել է բժշկագիտության և ֆիզիոլոգիայի մի շարք բնագավառներում իրականացնել արմատական առաջխաղացում, բացահայտել մարդու օրգանիզմի բնականոն և ախտաբանական գործունեության՝ մինչ այդ չպարզաբանված բազմաթիվ գաղտնիքներ և դրանով իսկ հարստացնել բժշկագիտության և ֆիզիոլոգիայի համաշխարհային գանձարանը: Խոսվել է նաև Լևոն Օրբելու անփոխարինելի մարդկային հատկանիշների, անձնական ու հասարակական կյանքում ունեցած սկզբունքների, Օրբելիների տոհմանվան եզակի արժեքների և բարոյական նկարագրի մասին:

Միջոցառման ընթացքում ցուցադրությամբ ներկայացվել են «Լևոն Օրբելին և հայ ֆիզիոլոգիան» խորագրով արխիվային լուսանկարներ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)