ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա) Հայագիտության բաժինն աջակցում է Արցախի հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրությանը

Նոյեմբերի 30, 2022
Սփյուռքի լրատու

Զալցբուրգի Փարիզ-Լոդրոնի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների կենտրոնը, որը 2013 թվականից հայագիտության հետազոտությունների նպատակով ֆինանսավորվում է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից, հայագետ Յասմին Դում-Թրագուտի ղեկավարությամբ, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությանը նվիրված դրամաշնորհային առաջին մրցույթի շրջանակում հետազոտական հինգ դրամաշնորհ է տրամադրել երիտասարդ գիտնականներին։

Կարճաժամկետ դրամաշնորհների այս ծրագիրը նպատակ ունի խթանել Արցախի (քրիստոնեական) պատմության, մշակույթի, հնագիտության, արվեստի, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ երիտասարդ գիտնականների հետազոտությունները, նպաստել հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրությանը։

Խրախուսված հինգ հետազոտություններն էլ Հայաստանից են, ներկայացնում են հայաստանյան գիտահետազոտական տարբեր հաստատություններ, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը.

Նժդեհ Երանյան, Հայաստանի պատմության թանգարան, փոխտնօրեն, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, գիտաշխատող, «Արցախի մ.թ.ա. 3-1 ին հազարամյակի սկզբի մշակույթը ըստ թանգարանային նյութերի»

Հայր Աթանաս աբեղա Սարգսյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հռոմի պապական արևելյան ինստիտուտ, մագիստրանտ, «Քրիստոնեական ընկալումներն արցախահայ բանահյուսության մեջ»

Շողակաթ Դևրիկյան, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, ասպիրանտ, «Հայկական մանրանկարչության ընդհանուր օրինաչափությունները և տեղային յուրահատկությունները՝ Արցախում նկարազարդված Ավետարանների Տերունական պատկերներում»

Օվսաննա Խաչատրյան, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, գիտաշխատող, «Արցախում գրված ձեռագրերի հիշատակարանները որպես պատմամշակութային կարևոր սկզբնաղբյուր»

Աշոտ Մկրյան, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, աշխատակից, լեզվաբան, «Արցախի բարբառը Զմյուռնիայում. հանրալեզվաբանական քննություն»

Հետազոտական նախագծերն իրականացվելու են Զալցբուրգի համալսարանի Հայագիտության բաժնի հետ սերտ համագործակցությամբ և փորձագիտական ու գիտական խորհրդատվությամբ։ Արդյունքները գիտական զեկուցումների ու հոդվածների տեսքով ամփոփվելու են հաջորդ տարեվերջին, նաև Զալցբուրգի համալսարանում։

Արցախի հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրությանը նվիրված կարճաժամկետ դրամաշնորհների այս ծրագրի միջոցով, որն իր շարունակությունն է գտնելու նաև 2023 թվականին, Զալցբուրգի համալսարանի Հայագիտության բաժինը նպատակ ունի աջակցել երիտասարդ հետազոտողներին ու նրանց ստեղծարար գիտական նախագծերը, խրախուսել հայագիտական, ինչպես և մշակութային ժառանգությանն առնչվող հետազոտությունների միջառարկայնացումն ու միջազգայնացումը, նպաստել Արցախի վտանգված մշակութային ժառանգության պահպանությանը։

 

 

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)