ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» խորագրով համերգ Գյումրիում

Դեկտեմբերի 1, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացել է «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» խորագրով համերգը:

Համերգին հանդես է եկել Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ անվանի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ: Նվագախումբը կատարել է հայ և ռուս կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններ:

Հիշեցնենք, որ 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Վլադիմիր Սպիվակովի հայաստանյան առաջին համերգը տեղի է ունեցել Գյումրի քաղաքում: Մաեստրո Սպիվակովի յուրաքանչյուր այց Հայաստան նշանավորվում է Գյումրի այցելությամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն