ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գրադարանների աշխատակիցները մասնակցել են «Նորարար գրադարաններ» աշխատաժողովին

Դեկտեմբերի 1, 2022
Մշակութային լուրեր

Նոյեմբերի 28-30-ը Ծաղկաձորում անցկացվել է «Նորարար գրադարաններ» ամենամյա 5-րդ աշխատաժողովը:

2017 թվականից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող մարզային գրադարանները, Հայաստանի ազգային գրադարանը, Երևանի Ավ. Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանը, ինչպես նաև տարբեր համալսարանական գրադարաններ մասնակցում են այս յուրահատուկ աշխատարաններին:

Աշխատաժողովի նպատակն է քննարկել թվային տեխնոլոգիաների դարաշրջանում գրադարանային մարտահրավերները, ուսումնասիրել և տարածել գրադարանների լավագույն աշխատանքային փորձը, միջազգային գրադարանային նորությունները: Նորարար գրադարաններն ունեն իրենց առանձին ֆեյսբուքյան խումբը, ինչպես նաև սեփական կայքը, որտեղ պարբերաբար հետաքրքրող թեմաներով հրապարակումներ են արվում գրադարանային գործի աշխատակիցների համար:

«Նորարար գրադարաններ» աշխատարանների նախաձեռնությամբ նախորդ տարիներին մարզային 10 գրադարան ստեղծել է էջեր` գրադարանների մասին հոդվածներ տեղադրելով հայկական վիքիպեդիայում: Սեմինարներ են կազմակերպվել մեդիագրագիտության, կիբերանվտանգության և սոցիալական հարթակներում գրադարանների էջերի կառավարման ուղղությամբ:

Եռօրյա աշխատարանի շրջանակում մասնակից գրադարանների ներկայացուցիչները ներկայացրել են վերջին տարվա ընթացքում իրենց գրադարանների նորարար նախաձեռնությունները և ծրագրերը: Կազմակերպվել են քննարկումներ «Արդյունավետ հաղորդակցություն», «Համակարգիչների խնամք և պահպանություն», «Համակարգչային շտապ օգնություն», «ժամանակակից ստեղծարար ծրագրեր և գործիքակազմ», ինչպես նաև այլ թեմաներով:

Աշխատանքային նիստերը և քննարկումները վարել են Հայաստանի ազգային գրադարանի աշխատակից և «Նորարար գրադարաններ» աշխատարանների հիմնադիր Ներսես Հայրապետյանը, Երևանի ամերիկյան անկյան համակարգող Նելլի Խաչատրյանը, Լոռու մարզային գրադարանի ավտոմատացման բաժնի վարիչ Անդրանիկ Հովհաննիսյանը: Աշխատարանի հատուկ հյուրն էր «ABN» մեդիա հարթակի տնօրեն Նարեկ Նիկողոսյանը, որը վարել է նաև «PR և մարքետինգի գործիքները» թեմայով ինտերակտիվ քննարկումը:

Աշխատարանը կազմակերպել էր «Ամերիկյան անկյունների բարեկամների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը: Եռօրյա աշխատանքներին մասնակցել և գրադարանային ոլորտի խնդիրների վերաբերյալ ելույթ է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն գլխավոր մասնագետ (գրադարանային ոլորտի համակարգող) Նազիկ Հովասափյանը:

Մասնակից մարզային, համայնքային և քաղաքային գրադարանները ծեփագրիչներ են նվեր ստացել ասոցիացիայի կողմից, որը կօգտագործեն մանկապատանեկան խմբերի ծրագրերում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)