ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայրիկների դասերը

Դեկտեմբերի 1, 2022
Դպրոցական անցուդարձ

Անթաքույց փաստ է, որ դպրոցը կանգնել է ֆեմինիզացմանը դեմ-հանդիման:

Օբյեկտիվ պատճառներով, ինչպես նախակրթարաններում, այնպես էլ, արդեն, դպրոցներում երեխաները ստանում են իգական մտածողության դաստիարակություն, քանի որ գոյություն ունի տղամարդ ուսուցչի «դեֆիցիտ»:

Հայրերը երեխայի զարգացման համար լավագույն, բայց «ամենաքիչ օգտագործվող» ռեսուրսն են:

6-րդ «բ» դասարանի դասղեկ Լ. Ալեքսանյանի նախաձեռնությամբ դպրոցում անցկացվեց ժողով-դասընթաց՝ հայրիկների և պապիկների մասնակցությամբ:

Հանդիպումն օգտակար էր երկուստեք. թե ծնողները ստացան արդյունավետ տեղեկություն երեխայի զարգացման ասպեկտների վերաբերյալ, թե ուսուցիչները գոհացան հայրերի ու նամանավանդ պապերի շահագրգիռ մասնակցությունից, նրանց պատրաստակամ քննարկումից: Հատկապես ուսուցանվող նյութ հանդիսացավ «Երկու առյուծների պատմությունը», «Ծնողական ուղեցույց» ձեռնարկից, որը տրամադրել է Կապանի ՎՎ գրասենյակը՝ դրական ծնողավարման հմտությունների զարգացման, դասընթացների կազմակերպման նպատակով,-եզրահանգեց ծնողավարման երկարամյա դասընթացավար Հ. Մեսրոպյանը:

Կապանի հ․5 հիմնական դպրոց