ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կառավարությունը հավանություն է տվել «Ստեղծագործ Եվրոպա» համաձայնագրին

Դեկտեմբերի 1, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 1-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027 թթ.) մասնակցության մասին» համաձայնագրին:

Համաձայնագիրը ստորագրվել էր ավելի վաղ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի և Եվրոպական միության նորարարության, հետազոտության, մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերով հանձնակատար Մարիա Գաբրիելի կողմից:

Համաձայնագիրը «Ստեղծագործ Եվրոպա» նախորդ ծրագրի շարունակությունն է:

Ըստ համաձայնագրի՝ Հայաստանը՝ որպես ասոցացված երկիր, մասնակցում է մշակութային և ստեղծագործ ոլորտներում ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին՝ ներառյալ միջոլորտային հարթակի ստեղծմանն օժանդակող գործողություններին:

Համաձայնագիրն իրականացվում է 2005 թվականի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ–ի կոնվենցիայով սահմանված՝ կողմերի պարտավորություններին համապատասխան։

Միջազգային պայմանագիրը սահմանված կարգով կներկայացվի նաև ՀՀ Սահմանադրական դատարանի և Ազգային ժողովի հաստատմանը:

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը Եվրոպական Միության մշակույթի ոլորտի ամենամեծ ֆինանսավորմամբ ծրագրերից է, որը հասանելի է ԵՄ հարևանության երկրներին և բաղկացած է «Մեդիա» և «Մշակույթ» ենթածրագրերից:

Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ մասնակցել է «Ստեղծագործ Եվրոպա» (2014-2020թթ.) նախորդ ծրագրին, որը մեծապես նպաստել է մշակույթի զարգացմանը: Ծրագրի շրջաակում տրամադրվել են դրամաշնորհներ, որոնք նպաստել են ճարտարապետության, երաժշտության, գրականության, կատարողական արվեստի, հրատարակչության, ռադիոյի, տեսողական արվեստի և այլ ոլորտների ամրապնդմանը և զարգացմանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)