ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ապրելու ենք». կայացել է Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը

Դեկտեմբերի 1, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կայացել է Արցախի պետական ջազ նվագախմբի «Ապրելու ենք» խորագրով համերգը, որին ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Միջոցառումը տեղի է ունեցել Հայաստանի պետական ջազ նվագախմբի նախաձեռնությամբ Ճարտարապետների միության դահլիճում:

Համերգային ծրագիրը ընդգրկել է հեղինակային ստեղծագործություններ, նոր գործիքավորումներ, երաժշտական նոր ձևավորումներ, արտասահմանյան և հայ հեղինակների դասական ջազային ստեղծագործություններ: Նվագախումբը հանդիսատեսի դատին է հանձնել նաև իր նոր տեսահոլովակը:

Համերգի հատուկ հյուրերն էին՝ Դավիթ Մելքոնյանը (ալտ և սոպրանո սաքսոֆոն), Դանիել Մելքոնյանը (շեփոր), Կարեն Մամիկոնյանը (ստեղնաշարային գործիքներ), Արթուր Իսրայելյանը (տրոմբոն), Էդգար Ավետիսյանը (բաս կիթառ), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ): Ղեկավար` Տիգրան Սուչյան գեղարվեստական ղեկավար` Էդուարդ Դանիելյան, ինֆորմացիոն հովանավոր՝ Ջազի հայկական ասոցիացիա:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն