ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախագիծ. արտադպրոցական հաստատությունների մանկավարժները կամավոր ատեստավորվելու և հավելավճար ստանալու հնարավորություն կստանան

Դեկտեմբերի 2, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որով արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողները հնարավորություն կստանան իրենց նախաձեռնությամբ ատեստավորվելու և դրա արդյունքում ստանալու հավելավճար։

Արտադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատող կադրեր

2021-2022 ուստարում երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում դասավանդել է 5099 ուսուցիչ (76.8 %-ը՝ կանայք), որոնց 42.6 %-ն ունեցել է միջին մասնագիտական կրթություն: Սպորտային կազմակերպություններում մարզումներն իրականացրել է 2104 մարզիչ-մանկավարժ (15.4 %-ը՝ կանայք):

Հարկ է նշել, որ առ այսօր որևէ իրավական ակտով սահմանված չեն արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու նկարագիրը, մինչդեռ մանկավարժների ոչ միայն մասնագիտական պատրաստվածությամբ, այլև գործառույթների հստակ սահմանմամբ է պայմանավորված, թե ինչպիսի կարողունակություններով պետք է օժտված լինի անձը՝ կրթության կազմակերպման արդյունքում կարողունակ քաղաքացի ձևավորելու համար։

Արտադպրոցական հաստատությունների ֆինանսավորումը

Ներկայում գործող ֆինանսավորման բանաձևը հնարավորություն չի տալիս գործընթացն իրականացնելու նույն սկզբունքով, և այս ոլորտում չի ապահովում տեղական, մարզային, պետական մարմինների, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության բարելավումը, պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի թափանցիկության իրագործումը։ Արտադպրոցական հաստատությունների ֆինանսավորման համար անհրաժեշտ է կիրառել միասնական մոտեցում՝ հնարավորինս ստույգ հաշվարկել ֆինանսավորումը յուրաքանչյուր անհատական դեպքի համար:

Նախագծով առաջարկվող փոփոխություններով հնարավոր կլինի.

  1. սահմանել հիմնական դրույթները, նպատակները, խնդիրներն ու զարգացման ուղիները, որոնք համընդհանուր են արտադպրոցական կրթության և դաստիարակության ոլորտում նոր որակական նախադրյալներ ստեղծելու համար,

  2. նպաստել մատուցվող ծառայությունների որակի և մատչելիության բարելավմանը, որի ապահովումը ենթադրում է՝

  • ոլորտի կադրային համալրում, զարգացնող միջավայրի ստեղծում, ինքնակրթություն, փորձի փոխանակում: Մանկավարժական գործունեությունը մանկավարժից պահանջում է գիտելիքների և մասնագիտական կարողությունների անընդհատ զարգացում: Հայաստանում մանկավարժների, այդ թվում՝ արտադպրոցական ուսհաստատություններում աշխատող մանկավարժների ցածր աշխատավարձը խոչընդոտում է մարդկային լավագույն կապիտալի, այդ թվում՝ արական սեռի մասնագետների մուտքը ոլորտ, վերջիններիս չի մղում մասնագիտական զարգացման: Այս խնդիրը լուծելու նպատակով պետք է մշակվի արդյունքի վրա հիմնված մանկավարժների կամավոր ատեստավորման կարգ, որը հնարավորություն կտա հավելավճարի տեսքով հասնելու աշխատավարձի բարելավման: Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ արտադպրոցական հաստատություններում մանկավարժները կարող են դասավանդել շաբաթական 24 ժամ, որը համարժեք է 1 դրույքի։ Ըստ այդմ՝ արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժի մեկ դրույքի համար հաշվարկվում է 132 276 ՀՀ դրամ աշխատավարձ: Առաջարկվող նախագծի ընդունմամբ և համապատասխան կարգի գործարկմամբ արտադպրոցական ուսհաստատության մանկավարժական աշխատողները կարող են իրենց նախաձեռնությամբ մասնակցել գիտելիքների գնահատման գործընթացին և դրա արդյունքում ստանալ 30-50 % հավելավճար,

  • ֆինանսատնտեսագիտական պայմաններ՝ պետության կողմից երաշխավորված ֆինանսավորում՝ նոր մեխանիզմների ներդրմամբ,

  • ուսումնական գործընթացի և օրենսդրության կատարելագործում՝ կարգերի, ուսումնական պլանների, ծրագրերի մշակմամբ և լրամշակմամբ:

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև դեկտեմբերի 16-ը կարող են նախագծերի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)