ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախադպրոցական ուսհաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացներ

Դեկտեմբերի 2, 2022
Լուրեր կազմակերպություններից

Մեկնարկում են նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացները:

Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի 2022 թվականի նոյեմբերի 18-ի 1473-Ա հրամանով երաշխավորվել է հինգ կազմակերպություն՝ նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ իրականացնելու նպատակով:

Նախարարի հրամանով երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները՝

  • «Էդիթ Պրինտ» ՍՊԸ,

  • «Հովակիմյան Գրուպ» ՍՊԸ,

  • «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ,

  • «Վարդանանք կրթահամալիր» ՍՊԸ,

  • «Քայլ առ քայլ» ԲԿ:

Երաշխավորված կազմակերպությունների ընտրությունը կատարվել է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 27-Ն հրամանով հաստատված նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպության ընտրության և վերապատրաստման կարգի: Հիմք են ընդունվել հիշյալ կարգի պահանջներին համապատասխան վերապատրաստող կազմակերպության ընտրության համար ձևավորված հանձնաժողովի գնահատման արդյունքները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն