ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հերթական ծրագիրը Խաշթառակի ԻՄՓԱՔԹ ակումբի կողմից

Մարտի 13, 2017
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի Խաշթառակի ԻՄՓԱՔԹ ակումբը, որն արդեն գործում է ավելի քան երկու տարի, իր յուրօրինակ ծրագրերի շարքը համալրեց ևս մեկ համայնքային նախագծով: Ավարտելով «Առաջնորդում» կրթական մուդուլը և ստանալով առաջնորդելու հիմնարար գիտելիքներ ու կարողություններ, ակումբի անդամները և ակումբի ղեկավարները (Լ.Վանեսյան,Մ.Եղիկյան) մշակեցին թվով 4-րդ համայնքային ծառայության ուսումնական ծրագիրը «Մտքի և մարմնի ֆիզկուլտուրա» անվամբ:  Ծրագիրն ուղղված էր համայնքի 13-16 տարեկան դպրոցահասակ երեխաներին, որի  նպատակն էր տեղեկատվություն հաղորդել  կամավորության մասին, առողջ ապրելակերպի ու ծխախոտի վնասակար հատկությունների մասին, ինչպես նաև  սերմանել սեր դեպի առօրյա մարմնամարզության և առհասարակ սպորտի հանդեպ, խթանել երեխաների շրջանում առողջ ապրելակերպի մշակույթը: Միջոցառման սկզբնական հատվածում ակումբականները ներկայացրեցին ակումբըի այս տարիների գործունեությունը, կամավորությունը խթանող նախագծերը և քայլերը՝ աշակերտների շրջանում բարձրացնել կամավորության առավելությունների վերաբերյալ վերաբերմունքի աստիճանը: Այնուհետև ներկայացվեց ծխախոտի վատ հետևանքների ու վնասների, առողջ ապրեպակերպի կարևորության մասին, որին հետևեց փոքրիկ բեմականացում՝ «Ծխախոտի դատը»: Մասնակիցներին իրազեկման նպատակով  համար բաժանվեց ծխախոտի բացասական հետևանքների  վերաբերյալ տեղեկատվական էջանիշներ: Ծրագրի շրջանակում նաև  կազմակերպվեց մարզական աշխույժ խաղերի մրցույթ դասարանների միջև, որի ավարտին դասարանները ստացան շնորհակալագրեր և  նվիրեցին առողջ ապրելակերպի մասին գրքեր:

Ակումբի անդամ   17 ամյա Հարությունը  նշում է .«Ակումբի հերթական հաջղությունն էր, որ ունեցանք անդամների ու առաջնորդների լավ աշխատանքի շնորհիվ: Կարողացանք մեր հասակակիցներին փոխանցել այն, ինչը ձեռք ենք բերել ակումբում՝ օգտակար ու ուղղորդող կրթական ծրագրերի միջոցով»: Ակումբի առաջնորդ, ուսանողուհի 21-ամյա Լիանա Վանեսյանը ևս կարևոր է համարում իր աշխատանքն ակումբում և անձնապես իր համար, քանի որ ձեռք է բերում երեխաների հետ թիմային ու հաղորդակցման  ունակություններ, որն անկասկած կօգնի հետագայում մասնագիտությամբ աշխատելու դեպքում:

Դպրոցի մեծ մասնաշենքում փակցվեցին նաև  առողջ ապրելակերպը և  ֆիզպատրաստման կարևորությունը նկարագրող խրախուսող պաստառներ:

ԻՄՓԱՔԹ  ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից: 2016թ. դրությամբ մոտ 33 ակտիվ ԻՄՓԱՔԹ ակումբներ էին գործում  Հայաստանի 6 մարզերում, որոնք ունեն ավելի քան 500 անդամ: Նպատակն է համախմբել երիտասարդությանը  ԻՄՓԱՔԹ  խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակության և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ կարողություններ: Այն ստեղծագործաբար միավորում է զվարճանքը, ուսուցումը և համայնքային ծառայությունը, նաև խրախուսում է երիտասարդներին` նրանց տրամադրելով սոցիալական, քաղաքական և տնտեսական կյանքում մասնակցելու անհրաժեշտ ունակություններ և կարողություններ:

ՎՎՀ Իջևանի Տարածքային ծրագրի գրասենյակ

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)