ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները. օրենքից առաջ և հետո» խորագրով կլոր սեղան-քննարկմանը, որը նախաձեռնել էր ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը:
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ու Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) համագործակցության շրջանակում ձևավորվել է աշխատանքային հարթակ՝ հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացման մեխանիզմների բարելավման վերաբերյալ օրենսդրական առաջարկներ ներկայացնելու նպատակով:
«Հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացումը սկսում է ամբողջ հանրության շրջանում դրա գիտակցումից, որտեղ առանցքային է կրթության ոլորտը: Կրթության համակարգը կարող է և պետք է նպաստի, որպեսզի այդ իրավունքի իրացումն ընկալվի որպես հասարակության ներսում ակնհայտորեն ենթադրվող իրողություն: Այս գործընթացը ենթադրում է, որ մենք պետք է ներառականության ապահովումը դարձնենք մի երևույթ, որի մասին հետզհետե քիչ կխոսենք: Դա պետք է դառնա մեր գործելու կանոնը»,- ողջույնի խոսքում ասել է նախարարի տեղակալը:
Ժաննա Անդրեասյանը կարևորել է նմանօրինակ միջոցառումներն ու քննարկումները, որոնք միտված են ոլորտում առկա խնդիրների բարձրաձայնմանն ու լուծումների հնարավոր տարբերակների ուղենշմանը:
«Դեկտեմբերի 3-ը նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր՝ նպատակ ունենալով ևս մեկ անգամ հանրային ուշադրությունը սևեռել նրանց խնդիրների վրա: «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների» մասին օրենքը, ի թիվս այլնի, ամրագրում է պետության պարտավորությունը, որի արդյունքում պետք է ապահովվի հաշմանդամություն ունեցող անձանց՝ մյուսների հետ հավասար հիմունքներով, ուղղակիորեն կամ ազատ ընտրված ներկայացուցիչների միջոցով արդյունավետ և լիարժեք մասնակցությունը քաղաքական ու հասարակական կյանքին, ներառյալ քվեարկելու և ընտրվելու իրավունքն ու հնարավորությունը»,- նշել է ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն ու հավելել, որ IFES-ի հետ ձևավորված աշխատանքային հարթակի նպատակն էր հավաքագրել և օրենսդրական առաջարկներ ներկայացնել հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի անարգել իրացման մեխանիզմների վերաբերյալ:
Քննարկմանը, որին մասնակցում էին ոչ միայն պետական, այլև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ներկայացվել են աշխատանքային հարթակի շրջանակում կատարված աշխատանքը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ