ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Դասարվեստ» կրթամշակութային ծրագրի շրջանակում բարձրարվեստ ստեղծագործություններ են ցուցադրվել ՀՀ մարզերում և համայնքներում

Դեկտեմբերի 6, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահը 2022 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսներին իրականացրել է «Դասարվեստ» կրթամշակութային ծրագիրը:

Ծրագրի շրջանակում ՀՀ 10 մարզերի դպրոցներում աշակերտներին ներկայացվել են բարձրարվեստ ստեղծագործություններ: Ծրագիրն աշակերտներին բացառիկ հնարավորություն է տվել ծանոթանալու Հայաստանի ազգային պատկերասրահի գործունեությանը, կառուցվածքին, թանգարանային առարկա հասկացությանը, վերջինիս անվտանգության ու պահպանման հատուկ կանոններին, ինչպես նաև թանգարանի կարևորագույն բաղկացուցիչ հանդիսացող ֆոնդապահոցներում առկա լավագույն ցուցանմուշներին:

Տեղեկացնենք, որ ծրագրում ընդգրկված էին 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի հայկական կերպարվեստի առանցքային հեղինակների ստեղծագործությունները: Իրականացվել են մի քանի թեմատիկ ծրագրեր տարբեր տարիքային խմբերի համար` մատչելի լեզվով ու համապատասխան գործիքակազմով. կրտսեր խումբ (1-5 դասարաններ) «Հեքիաթների աշխարհում», միջին խումբ (5-9 դասարաններ) «Ճարտարապետության գաղտնիքները», «Ազգային էպոս», ավագ խումբ (9-12 դասարաններ)` «Փորագրանկարչության գաղտնիքները», «Բեմանկարչության արվեստը», «Ծովի տարերքը»:

Յուրաքանչյուր թեմատիկ ծրագրի շրջանակում ներկայացվել են համապատասխան ստեղծագործություններ, կազմակերպվել են կրթական ծրագրեր և դասախոսություններ, որոնք վարել են պատկերասրահի լավագույն մասնագետներ Մարինա Հակոբյանը, Սամվել Հովհաննիսյանը, Հասմիկ Բադալյանը:

Ծրագիրն իրականացվել է երկու փուլով. առաջինը՝ մայիս, իսկ երկրորդը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Ծրագրի մեկնարկը տրվել է մայիսի 25-ին Վանաձոր քաղաքի Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցից, որին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Խզմալյանը, ՀՀ Լոռու մարզպետ Ա. Խաչատրյանը, նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Ա. Մարաբյանը, ՀԱՊ-ի տնօրեն Մ. Հակոբյանը, Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Հ. Կոստանյանը և այլք: Հաջորդ օրերին ծրագիրը ներկայացվել է Ստեփանավան քաղաքի Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 հիմնական դպրոցում: Այնուհետև ծրագիրը շարունակվել է Դիլիջան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում, իսկ Խորանաշատի Ավետարանի 800-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում այն իրականացվել է Չինարի գյուղում:

Ծրագրի երկրորդ փուլը սկսվել է սեպտեմբերին՝ ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ: Կրթամշակութային ծրագիրը ներկայացվել է Եղեգնաձոր քաղաքի թիվ 1, Ջերմուկ քաղաքի թիվ 3, Սիսիան քաղաքի թիվ 2 և Գորիս քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցներում: Հաջորդիվ այն իրականացվել է Էջմիածին քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 4 և Արտաշատ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցներում: Սեպտեմբերի վերջին կրթամշակութային ծրագիրը ներկայացվել է Ծաղկաձոր քաղաքի միջնակարգ և Հրազդան քաղաքի թիվ 8 հիմնական ու Գավառ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցներում: Հոկտեմբերին ծրագրի մասնակից են դարձել Աշտարակ քաղաքի թիվ 2 և Գյումրի քաղաքի թիվ 20 հիմնական դպրոցների սաները: Ծրագիրն ավարտվել է 2022 թ. հոկտեմբերի 7-ին:

Ընդհանուր առմամբ՝ «Դասարվեստ» կրթամշակութային ծրագիրն իրականացվել ՀՀ 10 մարզերի՝ 15 մեծ և փոքր բնակավայրերում: Ներկայացված կրթամշակութային ծրագիրն ամենուր դրական արձագանք է գտել և մեծ ոգևորություն առաջացրել թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների շրջանում:

Նշենք, որ «Դասարվեստ» կրթամշակութային ծրագրին մասնակցել է ՀՀ մարզային դպրոցների շուրջ 1000 աշակերտ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)