ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Նոր անուններ» միջազգային փառատոնն իր շուրջն է համախմբել հինգ տասնյակ շնորհալի պատանի երաժիշտ-կատարողների

Դեկտեմբերի 6, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Մշակույթի գործիչների ընկերակցություն» ՀԿ-ն դեկտեմբերի 10-13-ը կանցկացնի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 11-րդ միջազգային փառատոնը:

2022 թվականին պատանի երաժիշտ-կատարողների ներկայացուցչական հավաքին կմասնակցեն Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Իրանի շուրջ 5 տասնյակ շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ՝ միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ:

«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 11-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանըԴեկտեմբերի 11-ին և 12-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդիսատեսը կունկնդրի պատանի երաժիշտների մենանվագ կատարումները։

Փառատոնի հանդիսավոր փակումը և պատանի մենակատարների ելույթը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, տեղի կունենա դեկտեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Մեծ Բրիտանիայից ժամանած «Վեսթմինսթեր» լարային քառյակն առաջին անգամ Երևանում կկատարի Է․ Էլգարի «Ինտրոդուկցիա և ալլեգրո» ստեղծագործությունը՝ քառյակի և նվագախմբի համար։

Փառատոնի շրջանակում մասնակիցների համար կկազմակերպվի մշակութային ծրագիր, որը հնարավորություն կընձեռի օտարազգի պատանիներին մոտիկից ծանոթանալու Հայաստանին. պատանիները կայցելեն պատմամշակութային և տեսարժան վայրեր:

Բոլոր մասնակիցները կպարգևատրվեն փառատոնի դիպլոմներով։

Այս տարի ևս փառատոնի հյուրեկ երաժիշտների շարքում հայազգի շնորհաշատ պատանիներ են, որոնք փառատոնի շնորհիվ կապվում են իրենց արմատներին, հայրենի երկրին ու մշակույթին։

Արձանագրենք նաև, որ իններորդ տարին անընդմեջ «Նոր անուններ» ծրագրի սաները ամերիկյան աստղերի հետ մասնակցում են «Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամի՝ Նյու-Յորքում կազմակերպվող ամենամյա բարեգործական գալա համերգներին, որոնց արդյունքում հավաքված միջոցներն ուղղվում են Հայաստանի մարզեր։

«Նոր անուններ» ծրագրի նախագահն է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)