ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Հրազդանից փոխանցվել է Մեծամորին

Դեկտեմբերի 7, 2022
Լուրեր կազմակերպություններից

Հրազդանի մշակույթի տանը տեղի են ունեցել Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին հանձնելու հանդիսավոր արարողությունը և «ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

‹‹Հրազդանի՝ երիտասարդական մայրաքաղաք›› ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը, վարչության գլխավոր մասնագետ Վերոնիկա Խորասանյանը, Հրազդան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարուժան Սաֆարյանը, Մեծամոր քաղաքի պատվիրակությունը՝ համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի գլխավորությամբ, հասարակական և երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ, ուսումնարանների, դպրոցների տնօրեններ ու աշակերտներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Հրազդան համայնքի ղեկավարությանը, համայնքապետարանի ողջ անձնակազմին, հասարակական և երիտասարդական կառույցների ներկայացուցիչներին ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք տիտղոսը պատվով կրելու, այս ծրագրին ամենայն պատասխանատվությամբ մոտենալու համար:

«Անչափ ուրախ եմ, որ կրկին առիթ է ընձեռվել հյուրընկալվելու մեզ արդեն հարազատ դարձած Հրազդանում, որը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շնորհիվ մի ամբողջ տարի դարձել էր երիտասարդական բազմաբնույթ միջոցառումների կենտրոն: «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության առանցքային միջոցառումներից մեկն է և հիանալի գործիք է հենց մարզերի երիտասարդական ներուժի բացահայտման, համայնքի երիտասարդության ինքնաճանաչման համար»,- փաստել է նախարարի տեղակալը:

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ նախանշված աշխատանքներն արդյունավետ ու բազմաշերտ իրականացնելու համար շատ կարևոր է ԿԳՄՍ նախարարության, քաղաքային իշխանությունների և տեղի երիտասարդական կառույցների համագործակցությունը. «Հրազդանի պարագայում կարող եմ ասել, որ այն հաջողությամբ է պսակվել, ինչի ապացույցն էլ քիչ առաջ ներկայացված հաշվետու տեսահոլովակն էր: Ես Հրազդանին մաղթում եմ, որ 2022 թ. համայնքի համար լինի մեկնարկային տարի, և այն աշխատանքները, որոնք այս մեկ տարվա ընթացքում իրականացվել են կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ոլորտներում, շարունակական ու առավել արդյունավետ լինեն»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև նշել է, որ Հրազդանի՝ տարվա երիտասարդական մայրաքաղաք հռչակվելուց հետո նախարարությունը, բացի գործընկեր կազմակերպություններից, նաև ԿԳՄՍՆ մյուս վարչություններին էր կոչ արել՝ իրենց միջոցառումները մասնակի կամ ամբողջական ծավալով իրականացնել Հրազդանում. «Եվ ես մեծ ուրախությամբ եմ արձանագրում, որ նախարարության կոչին արձագանքել են թե´ նախարարության մի շարք վարչություններ, թե´ տեղական, թե´ մեր գործընկեր միջազգային կառույցներ՝ իրենց միջոցառումների իրականացման վայր ընտրելով երիտասարդական մայրաքաղաք Հրազդանը։ Սա վկայում է այն մասին, որ երիտասարդական մայրաքաղաք ծրագիրը վաղուց դուրս է եկել ՀՀ ԿԳՄՍՆ տիրույթից և դարձել հանրության, մասնավորապես հաղթող համայնքի ծրագիրը»:

Արթուր Մարտիրոսյանը նաև շնորհավորել է Մեծամոր քաղաքին 2023 թվականի ՀՀ երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ՝ նշելով, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու Մեծամորի քաղաքային իշխանությանը ծրագիրն իրագործելու հարցում։

Հրազդան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարուժան Սաֆարյանը փաստել է, որ «Երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում Հրազդանում տեղի են ունեցել մշակութային, մարզական, երիտասարդական և միջազգային կարևոր իրադարձություններ, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍՆ գործընկերներին արդյունավետ համագործակցության, համայնքին աջակցելու համար և շնորհավորել ու հաջողություն մաղթել Մեծամորի ներկայացուցիչներին:

Այնուհետև Վարուժան Սաֆարյանը երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին հանձնել է Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանին, ով նույնպես շնորհակալություն է հայտնել ծրագրի նախաձեռնողներին՝ ընդգծելով, որ 2023 թ. Մեծամոր համայնքը ևս ակտիվություն կցուցաբերի ծրագրի շրջանակում:

Միջոցառման ընթացքում ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրեր են հանձնվել ‹‹ՀՀ 2022 թ. երիտասարդական մայրաքաղաք›› ծրագրի միջոցառումներում ակտիվ մասնակցություն ցուցաբերած և արդյունավետ գործունեություն ծավալած հասարակական կազմակերպությունների ու համայնքային կառույցների ներկայացուցիչներին։

Հրազդանում ամփոփիչ միջոցառումը եզրափակվել է «Մարաթուկ» համույթի համերգային ծրագրով:

Նշենք նաև, որ 2023 թվականի «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի համար հայտ էր ներկայացրել 2 քաղաք՝ Ծաղկաձորը (ՀՀ Կոտայքի մարզ) և Մեծամորը (ՀՀ Արմավիրի մարզ)։ Հայտերի գնահատման գործընթացի ամփոփիչ փուլի ընթացքում փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքների համադրմամբ մրցութային հանձնաժողովը Հայաստանի 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք է հռչակել Մեծամորը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…