ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել է «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի մոդելը

Դեկտեմբերի 7, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի մոդելը, որն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» կազմակերպությունը՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

Ծրագրով նախատեսվում է նախագծի մոդելը հիմնել ՀՀ 7 բուհում, որը միտված է բարձրացնելու երիտասարդների քաղաքացիական կրթության և մասնակցության մակարդակը հասարակական կյանքում՝ համապատասխան հնարավորությունների ընձեռման և նպաստավոր միջավայրի խթանման միջոցով:

Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը նշել է, որ հանդիպման հիմնական նպատակն է հասկանալ, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ տվյալ ծրագիրը բուհական գործընթացների վրա, ինչպես և ինչ մեխանիզմներով են բուհերն ապահովելու ծրագրի շարունակականությունը:

«Յուրաքանչյուր բուհ իր առանձնահատկությունն ունի, ուստի անհատական մոտեցումներ պետք է մշակվեն՝ հետագայում խնդիրներից խուսափելու համար: Բուհերը՝ որպես շահառուներ, հստակ պետք է գիտակցեն ծրագրի նպատակահարմարությունը, առանձնացնեն այն թիրախային խմբերը՝ ուսանողներ, համայնքի երիտասարդներ ու աշակերտներ, որոնց հետ աշխատանք է տարվելու՝ լիարժեք պատկերացում կազմելով նաև վերջնարդյունքների վերաբերյալ»,- ասել է նախարարի տեղակալը և կարևորել բուհերի ղեկավարների մասնակցությունը քննարկմանը:

«Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի ղեկավար Մարիամ Մարտիրոսյանը, ներկայացնելով ծրագրի հիմնական բաղադրիչներն ու նպատակները, ընդգծել է, որ բուհում գործող կենտրոնի գործունեության առանցքը պատասխանատու, ակտիվ ու գիտակից քաղաքացու կերտումն է ու նրա ներգրավումը հասարակական գործընթացներում:

«Կենտրոններում նախատեսվում է իրականացնել տարատեսակ միջոցառումներ, որոնց թեմատիկ բաղադրիչները կնպաստեն երիտասարդների դրական զարգացման հայեցակարգով նախատեսված նպատակների իրականացմանը: Ծրագիրն ունի երկու բաղադրիչ` ֆորմալ կրթություն և երիտասարդների քաղաքացիական ներգրավվածությանը նպաստող միջավայրի բարելավում: Ծրագրի երկրորդ բաղադրիչն ուղղված է 18 տարեկանից բարձր երիտասարդների ոչ ֆորմալ կրթական ծրագրերի իրագործմանը: Այս բաղադրիչով նախատեսվում է երիտասարդների համար ամառային դպրոցների, ամենամյա էքսպո-մրցույթների և այլ միջոցառումների կազմակերպում: Նախագիծը կհամագործակցի նաև բոլոր պետական, մասնավոր և հասարակական կառույցների հետ: Ավարտից հետո էլ ենթադրվում է, որ կենտրոնը պետք է շարունակի գործել բուհում և ծառայել բուհին ու իր հիմնական գաղափախոսությանը»,- ասել է Մարիամ Մարտիրոսյանը

Քննարկմանը մասնակցող բուհերի, այդ թվում՝ մարզային համալսարանների ղեկավարները, դրական գնահատական են տվել նպատակաուղղված քաղաքացիական կրթության որակի բարձրացմանը միտված ծրագրին, ինչպես նաև համալսարաններում կենտրոնների ստեղծման գաղափարին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև բուհերում ներդրվող ծրագրի, կազմակերպչական, իրավական և վարչատնտեսական հարցերին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)