ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները Խաչատրյանի տանը». hամերգ` նվիրված կոմպոզիտոր Ֆելիքս Մենդելսոնին

Դեկտեմբերի 8, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը տարիներ շարունակ իրականացնում է «Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները Խաչատրյանի տանը» ծրագիրը: Այն նվիրված է գերմանացի հանրաճանաչ կոմպոզիտորների կյանքին և գործունեությանը, ինչպես նաև նրանց թանգարաններին:

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում տեղի կունենա «Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները Խաչատրյանի տանը» ծրագրի հերթական երեկոն, որն այս անգամ նվիրված է գերմանացի կոմպոզիտոր Ֆելիքս Մենդելսոնին:

Ծրագրում կհնչեն Ֆ. Մենդելսոն-Ս. Ռախմանինովի Սկերցո op. 61 «Ամռան գիշերվա երազից», Ֆ. Մենդելսոնի Սոնատ ջութակի և դաշնամուրի համար, F dur, Ֆ. Մենդելսոնի Դաշնամուրային Տրիո 1, d-moll ստեղծագործությունները:

Ելույթ կունենան Արմինե Գրիգորյանը (դաշնամուր), Սոնա Բարսեղյանը (դաշնամուր), Անուշ Նիկողոսյանը (ջութակ), Կարեն Շահգալդյանը (ջութակ),

Դավիթ Մելքոնյանը (թավջութակ)` mասնակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սան Սվետլանա Հակոբյանի (դաշնամուր)։

Համերգը կվարի երաժշտագետ Օլյա Նուրիջանյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)