ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հանրապետության հրապարակում ապամոնտաժվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն աղավաղող կրպակը

Դեկտեմբերի 8, 2022
Մշակութային լուրեր

«Հայաստանի ազգային պատկերասրահ», «Հայաստանի պատմության թանգարան», «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան», «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ների ղեկավարներն օրերս դիմել էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին՝ միջնորդություն ներկայացնելու Երևանի քաղաքապետարան Հանրապետության հրապարակի տարածքում թանգարանի կամարների երկու սյան մեջտեղում տեղադրված առևտրային կրպակն ապամոնտաժելու առաջարկով:

Արձագանքելով նախարարի դիմումին՝ դեկտեմբերի 8-ին Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժել է վերոնշյալ առևտրային կրպակը՝ վերականգնելով հանրապետական նշանակության հուշարձանի և ազգային թանգարանների բարենպաստ տեսքը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն