ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վահրամ Դումանյան. «Անգլիական հրաշալի համալսարանների հետ մենք, կարծում եմ, չիրացված մեծ ներուժ և հնարավորություններ ունենք»

Դեկտեմբերի 8, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Բրիտանական խորհրդի տարածաշրջանի ղեկավար Ջոաննա Բուրքի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է Բրիտանական խորհրդի տարածաշրջանի ղեկավար Ջոաննա Բուրքի այցը: Վերջինս Հայաստան է ժամանել մեր երկրում Բրիտանական խորհրդի գործունեության 20-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար: Ջոաննա Բուրքը, ով պատասխանատու է 15 երկրներում խորհրդի գործունեության համար, կարևորել է ԿԳՄՍ նախարարության հետ սերտ ու հաջողված գործընկերային հարաբերությունները:

Վահրամ Դումանյանը, շնորհավորելով Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության 20-ամյակը, շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ շեշտելով նախարարության համակարգման բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը և փորձի փոխանակումները, որոնք կարող են նոր հնարավորություններ ստեղծել համագործակցությունն ընդլայնելու համար:

Անդրադառնալով համագործակցության հեռանկարներին՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է ՀՀ բուհերում օտարերկրյա ուսանողներին դասավանդող դասախոսների համար անգլերենի վերապատրաստման ծրագրերի իրականացումը՝ առաջարկելով դիտարկել դասախոսների համար անգլերենի վերապատրաստման և գնահատման ծրագրային ձևաչափի ներդրման և իրականացման հնարավորությունը: Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև ՀՀ մարզերում անգլերենի ուսուցման բարելավմանն ուղղված աշխատանքներին՝ «Անգլերենի ակումբներ» ծրագրի իրագործումը դիտարկելով որպես հանրակրթական դպրոցներում անգլերեն դասավանդող ուսուցիչների կարողությունների հզորացման հնարավորություն:

Ջոաննա Բուրքը գնահատել է բարձրացված հարցերի կարևորությունն ու խոստացել աջակցել դրանց լիակատար իրագործմանը:

Նրա առաջարկով՝ նախարար Վահրամ Դումանյանը խոստացել է քայլեր ձեռնարկել նաև օտարերկրացի ուսանողների՝ ցանկության դեպքում Հայաստանում հեռավար եղանակով կրթություն ստանալու հնարավորության ապահովման համար. «Անգլիական հրաշալի համալսարանների հետ մենք, կարծում եմ, չիրացված մեծ ներուժ և հնարավորություններ ունենք: Վստահ եմ՝ խնդիր չունենք ինչպես առկա, այնպես էլ հեռավար ձևաչափով բարձրագույն կրթության կազմակերպման համար: Անկասկած, մեզ մոտ էլ կլինեն երիտասարդներ, որոնք կցանկանան կրթություն ստանալ բրիտանական առաջատար համալսարաններում: Պատրաստ ենք ամենասեղմ ժամկետներում լարել մեր բոլոր ռեսուրսները՝ նմանօրինակ հնարավորությունն իրականություն դարձնելու համար»:

ԿԳՄՍ նախարարը Բրիտանական խորհրդի տարածաշրջանի ղեկավարի ուշադրությունը հրավիրել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին՝ նշելով, որ հայկական կողմն այս առումով ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը, որպեսզի Ադրբեջանը զերծ մնա հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց և աղավաղելուց:

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերը ևս շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով նախարարության հետ իրականացվող համատեղ ծրագրերը, և համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…