ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգի նախագիծը:
Պարտադիր կրթությունից դուրս մնացած են համարվում 6-19 տարեկան՝ հանրակրթական, հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա նախնական (մասնագիտական) կամ միջին մասնագիտական ուսհաստատություն չհաճախած կամ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսհաստատություն չհաճախած և (կամ) որևէ ուսումնական հաստատությունում երբևէ չհաշվառված երեխաները։
Պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող են համարվում 6-19 տարեկան՝ որևէ ուսումնական հաստատությունում հաշվառված, սակայն վեց աշխատանքային օր անընդմեջ չհաճախած (չհաճախող) երեխաները, հանրակրթական հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա նախնական (մասնագիտական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունված և որևէ պատճառով կրթությունն ընդհատած սովորողները, ուսումնական հաստատություն հաճախած, սակայն ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի (արտերկիր մեկնելու նպատակով) հետևանքով ուսումն անավարտ թողած երեխաները։
Նկատի ունենալով 12-ամյա հանրակրթության պարտադիր պահանջը, ինչպես նաև այն փաստը, որ հանրակրթության մեջ երեխաների ընդգրկվածության ցուցանիշները հիմք են հանդիսանում երկրի միջազգային տարբեր գնահատականների համար (մարդկային զարգացման համաթիվ, գլոբալ մրցունակության համաթիվ և այլն), կարևոր է ունենալ կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման (կրթության մեջ ներառման) գործուն համակարգ, որը հենված կլինի բոլոր շահագրգիռ և պատասխանատու կառույցների համագործակցության վրա:
Առկա խնդիրների առաջարկվող լուծումներ
Կրթությունից դուրս մնացած երեխաներին կրթության մեջ ներգրավման համար առաջարկվող լուծումներն են՝
Նշված նպատակների իրականացման նպատակով անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները.
Հանրակրթական, հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա նախնական (մասնագիտական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություն չհաճախած կամ որևէ ուսումնական հաստատությունում հաշվառված չլինելու դեպքում պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին բացահայտելու համար առնվազն վեց ամիսը մեկ անգամ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, համեմատելով բնակչության պետական ռեգիստրի և Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի տվյալները, կրթության կառավարման պետական լիազոր մարմնին ներկայացնում է 6-19 տարեկան այն երեխաների տվյալները, որոնք որևէ հաստատությունում հաշվառված չեն:
«Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի» մաս կազմող «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման» էլեկտրոնային ենթահամակարգի տեղեկատվությունը հասանելի է, և ԿՏԱԿ-ը համակարգ մուտք գործելու համար հաշիվներ է տրամադրում հետևյալ շահագրգիռ և պատասխանատու կառույցներին`
Բացված հայտերի մասին ամբողջ տեղեկատվությունը, պատմությունը և աշխատող կողմերի գործողությունները հասանելի են բոլոր շահագրգիռ և պատասխանատու կառույցներին: Այսպիսով՝ նախագծի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի իրացումն է, դպրոցահասակ երեխաների հաշվառման գործընթացի կանոնակարգումը, ինչպես նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, բոլոր պատասխանատու կառույցների և շահագրգիռ մարմինների պարտավորությունների իրականացման ապահովումը՝ հանրակրթության մեջ երեխաների ընդգրկման գործընթացում:
Քաղաքացիները և շահառու խմբերը նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև դեկտեմբերի 20-ը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ