ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արիության դաս Աբովյանի հ.6 ավագ դպրոցի աշակերտների մասնակցությամբ

Մարտի 13, 2017
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 25-ը Անդրանիկ զորավարի ծննդյան օրն է, որը վերածվեց արիության մի հետաքրքիր դասի:

Աբովյանի քաղաքապետարանի օժանդակությամբ,Գ. Հակոբյանի կազմակերպմամբ և մեր դպրոցի պատմության ուսուցիչ Մ. Մադոյանի ուղեկցությամբ մեր դպրոցի մի խումբ սաներ եղան Եռաբլուրում,ծաղիկ դրեցին Անդրանիկ զորավարի և Վազգեն Սարգսյանի շիրիմներին,եղան պատմության թանգարանում,Անդրանիկի տուն– թանգարանում:Շրջագայությունը իմաստավորվեց Մ. Մադոյանի զրույցներով` Սոսե մայրիկի,Մոնթեի,ԱՍԱԼԱ-ի մասին` արժևորելով հայ հերոսական կյանքի փայլուն էջերը:Օրվա ինքնատիպ շարունակությունն էր դպրոցի շքամուտքում մեծ զորավարի տարելիցը ամրագրող ցերեկույթը` պատմության ուսուցչուհի Լ. Ղազարյանի կազմակերպմամբ:Աշակերտների շուրթերից հնչում էին հերոսի կյանքի կարևորագույն դրվագները փաստող խոսքեր:Համակարգչային սրահում ցուցադրվեց տեսաֆիլմ:

    Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ` Ռ. Աֆյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)