ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջոցառում՝ նվիրված դերասան, ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանի ծննդյան 60–ամյակին

Դեկտեմբերի 9, 2022
Մշակութային լուրեր

Դեկտեմբերի 11–ին՝ ժամը 18։00–ին, Գյումրու Վ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայանալու է ՀՀ վաստակավոր արտիստ, թատրոնի բազմավաստակ դերասան, ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված միջոցառում։

Միջոցառման շրջանակում ցուցադրվելու է Հ․ Հովհաննիսյանի մասին պատմող ֆիլմ, որտեղ ներկայացված են հատվածներ նրա խաղացած և բեմադրած ներկայացումներից:

Հովհաննիսյան արտիստի մասին կխոսեն տարբեր ոլորտների գործիչներ՝ Գյումրիից և Երևանից։ Հաջորդիվ հանդիսատեսին կներկայացվի Հ․ Հովհաննիսյանի լավագույն ներկայացումներից՝ Ա․ Պետրոսյանի «Արշիլ Գորկի» դրաման։

Միջոցառումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն