ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աշնան շունչը

Դեկտեմբերի 13, 2022
Դպրոցական անցուդարձ

Ինչքան գեղեցիկ, կախարդական, հոգուն հարազատ, մեկիս համար մութ ու գորշ, մյուսի համար գույնզգույն և վառ է աշունը: Աշունը ամենասիրելի տարվա եղանակն է: Այդ ժամանակ բոլոր տերևները կարմրում, դեղնում են,փողոցները դատարկվում են, ամենուրեք մեղմ զեփյուռն է փչում, և ծառի տերևները մեղմիկ օրորվելով ընկնում են ցած:

Մասիս քաղաքի հ.3 հիմնական դպրոցի նախասարհում թևածում էր աշնան շունչը։ Սովորողները ներկայացրեցին աշունը՝ իր բազմազան գույներով, իսկ քանոնի և կիթառի մեղմ ու թախծոտ ելևէջները պարուրել էին բոլորի հոգիները։

Նրանց հոգու գույները,երգը ,պարը հարազատ էր բոլորի սրտին:

Տարրական դասարանները իրենց սրահներում ևս ստեղծել էին աշնանային գունեղ տրամադրություն։Փոքրիկները իրենց սրտի խոսքը արտահայտեցին երգով, պարով ու ասմունքով։

Օրը գունեղ էր,աշնանային և տպավորիչ