ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Առողջության օր

Դեկտեմբերի 13, 2022
Դպրոցական անցուդարձ

Մարդու առողջությունը փխրուն է և կարող է խաթարվել, հետևաբար առողջությունը անհրաժեշտ է խնամել և ամրապնդել:

Մասիս քաղաքի հ․3 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը, բուժքույր Ի.Ապերյանն անցկացրեցին սեմինար՝ առողջության, հիգիենիայի կանոնների պահպանման, ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի վերաբերյալ։

Խոսեցին վնասակար սովորությունների մասին, մատնանշեցին դրանց բացասական ազդեցությունը մարդու առողջության վրա: Դիտեցին տեսանյութ,ապա ներկայացրեցին ՁԻԱՀ-ի ծագման պատճառները, ընթացքը և գոյություն ունեցող վարկածները, անդրադարձան ՄԻԱՎ վարակի ընթացքին՝ ընդհուպ մինչև ՁԻԱՀ-ի փուլը, փոխանցման հիմնական ուղիներին ու ռիսկային խմբերին, կանխարգելման ռազմավարությունը՝ դրանց վերաբերյալ տեղեկատվության և ՄԻԱՎ-ի վարակի նվազեցման ուղղությունները և վարակի փոխանցման վտանգից խուսափելու պայմանները:

Զրույց-սեմինարը հետաքրքիր էր և բովանդակալից: