ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Չինաստանի դեսպանատանը կայացել է չինարեն սովորողների և դասավանդողների պարգևատրման արարողությունը

Դեկտեմբերի 15, 2022
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանում Չինաստանի դեսպանատանը կայացել է չինարեն սովորողների և դասավանդողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Պատվոգրերը հանձնել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը: Միջոցառմանը ներկա են եղել չինարենի ուսուցիչներ, դասախոսներ, աշակերտներ և ուսանողներ:

Ողջույնի խոսքում նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շեշտել է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ ավանդաբար բարեկամական հարաբերությունների զարգացումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է, որի լավագույն դրսևորումներից մեկը Հայաստանում չինական մշակույթի և լեզվի տարածմանը նվիրված այս միջոցառումն է:

«Չինարեն լեզվի և մշակույթի տարածման գործում մեծ է ուսուցիչների դերը: Չինաստանը հարուստ է մշակութային և պատմական ժառանգությամբ, ինչի մասին էլ մեր հայ երեխաներին պատմում և սովորեցնում են չինարենի ուսուցիչները: Հպարտությամբ կարող եմ ասել, որ Հայաստանում մեծ հետաքրքրություն կա չինական մշակույթի և լեզվի նկատմամբ: Դրա վառ ապացույցն են Երևանում գործող Կոնֆուցիուսի կենտրոնը և Հայ-չինական բարեկամության դպրոցը: Յուրաքանչյուր տարի Հայաստանից ուսանողներ են մեկնում Չինաստան բարձրագույն կրթություն և գիտական աստիճան ստանալու նպատակով, ինչպես նաև Հայաստան են ժամանում Չինաստանի քաղաքացիներ հայկական բուհերում ուսանելու նպատակով: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշտապես աջակցում է բարեկամ երկրի դեսպանության գործընկերային առաջարկություններին»,- իր խոսքում նշել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհավորելով մրցանակների արժանացած ուսուցիչներին:

Միջոցառման մասնակիցները հանդես են եկել նաև երաժշտական կատարումներով՝ ներկայացնելով չինական մշակույթը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)