ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Պետք է ստեղծվեն բուհ-աշխատաշուկա-գործատու կապը միավորող արդյունավետ հարթակներ». Կարեն Թռչունյան

Դեկտեմբերի 16, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը մասնակցել է «հայrate» մրցանակաբաշխությանը, որի ընթացքում պարգևատրվել են ուսանողների շրջանում անցկացված հարցման արդյունքներով ընտրված գործատուները:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ կարևորում է նմանօրինակ միջոցառումների անցկացումը, որը նպաստում է բուհ-աշխատաշուկա-գործատու կապի ամրապնդմանը։

«Պետք է փաստել, որ այսօր խզված է բուհ-աշխատաշուկա կապը։ Պատճառն այն է, որ աշխատաշուկայի կառուցվածքն ու գործատուի պահանջներն արագ են փոփոխվում, իսկ շատ հաճախ բուհերի տված գիտելիքները դառնում են ոչ մրցունակ։ Աշխատանքի անցնելուց առաջ ուսանողը ստիպված է լրացուցիչ միջոցներ և ժամանակ տրամադրել գործատու պահանջներին համապատասխանելու համար: Բուհ-աշխատաշուկա հարաբերություններում առկա են մի շարք հիմնախնդիրներ, իսկ իրավիճակը կարելի է բարելավել՝ իրականացնելով բարեփոխումներ ինչպես կրթության ոլորտում, այնպես էլ աշխատաշուկայում: Մասնավոր հատվածը պետք է իր ակտիվ մասնակցությունն ունենա ուսանողներին տրված վերջնարդյունքների ապահովման գործում: Բուհ-աշխատաշուկա կապը խոչընդոտող գլխավոր գործոնն այն է, որ բուհն ավելի շատ կարևորում է հիմնարար գիտելիքները, իսկ գործատուն առաջնահերթությունը տալիս է հմտություններին։ Կարծում եմ՝ պետք է ստեղծվեն բուհ-աշխատաշուկա-գործատու կապը միավորող արդյունավետ հարթակներ, որոնք կփակեն ոլորտում առկա բացերը և կնպաստեն խնդիրների լուծմանը»,- ասել է նախարարի տեղակալը։

Արդեն երկրորդ տարին է, ինչ նախաձեռնությունն իրականացվում է «Հայաստանի մարդկային ռեսուրսների (ՄՌ)» ասոցիացիայի և «Գրանթ Թորնթոն Հայաստան» ՍՊԸ-ի համատեղ ջանքերով՝ նպատակ ունենալով շեշտադրել գործատուների գրավչությունն աշխատաշուկա մուտք գործող երիտասարդների համար, ինչպես նաև բացահայտել՝ որքանով են իրենց ապրանքանիշի ճանաչելիության բարձրացման ուղղությամբ գործատուների ձեռնարկած միջոցառումները հասցեական ուսանողների շրջանում:

Հարցմանը մասնակցել է Հայաստանի առաջատար բուհերի շուրջ 1000 ուսանող, որոնք ազատորեն արտահայտել են իրենց կարծիքը և նշել, անկախ գործունեության ոլորտից, 2022 թվականի ամենագրավիչ գործատուին: Որպես գրավիչ գործատու՝ ուսանողները նշել են ավելի քան 50 կազմակերպության անուններ, որոնցից առանձնացվել և մրցանակաբաշխության ընթացքում հայտարարվել են հարցման արդյունքում առավել ձայներ հավաքած 10-ի անունները: Առանձնահատուկ շեշտադրվել և պարգևատրվել է «Ամենագրավիչ գործատու» անվանակարգում առավելագույն ձայներ հավաքած կազմակերպությունը: Ըստ հարցման արդյունքների՝ առաջին հորիզոնականը զբաղեցրել է «Դիջիթեյն Արմենիա» ծրագրավորման ընկերությունը:

Հայաստանի ՄՌ ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը, ողջունելով միջոցառման հյուրերին, նշել է. «Այսօր «հայrate»-ը վերահաստատում է երիտասարդության և գործատուների կապի կարևորությունը՝ որպես ուսանողության ներգրավմանն ուղղված գործատուների կողմից իրականացված հաջողված ծրագրերի ու քաղաքականության ակնարկ: Այս մրցանակաբաշխությունը յուրովի ուղղորդում է Հայաստանի աշխատաշուկայի կատարելագործումը դեպի նոր մշակույթ, որտեղ գործատուի բրենդինգը ծանրակշիռ դեր է խաղում տաղանդների ներգրավման գործում, քանզի ոչ միայն գործատուն է ընտրում աշխատակցին, այլև աշխատակիցն է ընտրում գործատուին»։

«Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ՓԲԸ-ի տնօրեն Գուրգեն Հակոբյանը, շնորհավորելով մրցանակաբաշխության նախաձեռնողներին ու մասնակիցներին, հույս է հայտնել, որ արդեն երկրորդ տարին անցկացվող «հայrate»-ը հավակնում է դառնալ հայաստանյան աշխատաշուկայի հեղինակավոր վարկանիշերից մեկը:

Նշենք նաև, որ մրցանակաբաշխությանը ներկա են եղել բուհերի, մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչներ և ուսանողներ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)