2021 թվականի սեպտեմբերին ՄԱԿ–ի կողմից որպես առանցքային նախաձեռնություն՝ բարձրաձայնվել է «փոխակերպվող կրթություն» գաղափարը։ 2022 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընթացքում կազմակերպվել է «Փոխակերպելով կրթությունը» գագաթնաժողովը։ Այն հրավիրվել է ՄԱԿ–ի Գլխավոր քարտուղարի կողմից՝ նպատակ ունենալով գլոբալ քաղաքական օրակարգում ներառելու կրթության հիմնահարցը և նախաձեռնելու գործողությունների, հավակնությունների, համերաշխության և լուծումների մոբիլիզացում՝ համաճարակի հետ կապված ուսումնառության կորուստները վերականգնելու և արագ փոփոխվող աշխարհում կրթության վերափոխման հիմքերը դնելու համար:
ՄԱԿ–ի գագաթնաժողովին ընդառաջ՝ անդամ երկրները կազմակերպել էին կրթության վերաբերյալ ազգային խորhրդակցություններ: Հայաստանը նույնպես ազգային խորհրդակցություններ է անցկացրել ՄԱԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ՝ ապահովելու մասնակցային և համապարփակ խորհրդատվական գործընթաց, այդ թվում` երիտասարդության շրջանում՝ բացահայտելու կրթության ոլորտում առկա մարտահրավերները և դրանց արձագանքելու հնարավոր լուծումները: Խորհրդակցություններն ընթացել են ՄԱԿ-ի կողմից տրամադրված ուղեցույցին համապատասխան, արդյունքներն ամփոփվել են և տեղադրվել ՄԱԿ-ի համապատասխան կայքում՝ https://bit.ly/3YugQtu:
2022 թվականի հունիսին Փարիզում տեղի է ունեցել Կրթության փոխակերպման գագաթնաժողովի (Transforming Education Summit) նախապատրաստական համաժողովը, որին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Իր ելույթում նախարարի տեղակալը շեշտել է, որ Հայաստանը պատրաստակամ է իրականացնելու կրթության վերափոխումը՝ ներկայացնելով «ՀՀ կրթության՝ մինչև 2030 զարգացման պետական ծրագիրը», որի դրույթները, ըստ էության, համահունչ են ՄԱԿ-ի կողմից հռչակված կրթության փոխակերպման դրույթներին, մասնավորապես՝
Նախագագաթնաժողովին Արթուր Մարտիրոսյանը բարձրաձայնել է նաև 2020 թվականի պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղի երեխաների կրթության իրավունքի ոտնահարման մասին՝ https://bit.ly/3j6tkHm:
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից սեպտեմբերին անցկացված «Փոխակերպելով կրթությունը» գագաթնաժողովին հաջորդել է «Ապահովելու հիմնարար ուսումնառությունը՝ որպես կրթության փոխակերպման առանցքային տարր» հանձնառությունը, որին միանում է նաև Հայաստանը։ Գլոբալ հանձնառությանը միացած մյուս երկրներն են՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Բելգիան, Եգիպտոսը, Կամբոջիան, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Սենեգալը և Սիերա Լեոնեն։ Հանձնառությանը միանալը ևս մեկ անգամ փաստում է Հայաստանի կամքը՝ հիմնելու որակապես նոր կրթություն:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ